Պարետը նոր որոշում է կայացրել

Պարետը որոշում է կայացրել: Որոշման մեջ մասնավորապես նշված է. «ՊԱՐԵՏԻ՝ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 24-Ի N 16 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն
հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020
թվականի մարտի 16-ի թիվ 298-Ն որոշմամբ՝ Պարետի՝ 2020 թվականի մարտի 24-
ի «Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում անձանց տեղաշարժի
սահմանափակումների վերաբերյալ» N 16 որոշման 3-րդ կետը շարադրել հետևյալ
խմբագրությամբ՝

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«3. Սույն որոշման 2-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով սահմանված դեպքերում
թույլատրվում է թեթև մարդատար ավտոմոբիլներով (ուղևորների համար
նախատեսված 8-ից ոչ ավելի նստատեղ ունեցող) մինչև մեկ մեծահասակ ուղևորի
փոխադրումը։ Ինքնուրույն տեղաշարժման, տեսողության և լսողության
սահմանափակումներ ունեցող անձանց փոխադրման դեպքում թույլատվում է
նաև տվյալ անձի ուղեկցողի (խնամողի) փոխադրումը։ Երեխաների փոխադրման
դեպքում վերջինների քանակի սահմանափակում չի նախատեսվում»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով