Նոր մանրամասներ՝ Երևանում 6-րդ գլխավոր վարչության նախկին աշխատակցի կողմից աներոջը սպանելու դեպքից. ոստիկանների պրոֆեսիոնալ գործողությունների շնորհիվ ընտանիքի անդամները չեն տուժել

Մարտի 21-ին Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժինը միջնորդություն է ներկայացնելու Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որպեզի դատարանը երկամսյա կալանքի որոշում կայացնի Երևան քաղաքի Եկմալյան փողոցի բնակիչ, 35-ամյա Գոռ Տեր-Եսայանի նկատմամբ:

Ինչպես հայնում է Shamshyan.com-ը, վերջինս կասկածվում է մարտի 19-ին նշված շենքի՝ իրեն պատկանող բնակարանում կնոջ հորը՝ Դավիթաշեն վարչական շրջանի բնակիչ, 47-ամյա Արթուր Մարգարյանին հրազենի գործադրմամբ սպանելու մեջ: Դեպքը տեղի է ունեցել ժամը 15:15-ի սահմաններում և Գ. Տեր-Եսայանն իր մոտ եղած «ԱԿ 74» տիպի ինքնաձիգով անկանոն կրակոցներ է արձակել տան շքամուտքում բնակարանի դռան վրա և կնոջ հոր ուղղությամբ, ինչի հետևանքով վերջինս տեղում մահացել էր:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Օպերատիվորեն դեպքի վայր ժամանած ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները և ոստիկանութան Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին և 3-րդ գումարտակների ծառայողները, վտանգելով իրենց կյանքը, կարողացել են պրոֆեսիոնալ ձևով վնասազերծել մինչև ատամները զինված Գ. Տեր-Եսայանին, քանի որ բնակարանում եղել են նաև ընտանիքի անդամներ, այդ թվում՝ երեխաներ և չէր բացառվում, որ Գ. Տեր-Եսայանը կշարունակեր անկանոն կրակոցներ արձակել:

Shamshyan.com

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով