Արցախում մարտի 31-ին նշանակված համապետական ընտրությունները մազից են կախված.«Հրապարակ»

«Արցախում մարտի 31-ին նշանակված համապետական ընտրությունները՝ նախագահի և խորհրդարանի, մազից են կախված: Նախագահի որոշ թեկնածուներ կոչ են անում Արցախում ևս արտակարգ դրություն հայտարարել, այդ դեպքում ընտրությունները չեն կայանա:

Մասնավորապես, Վիտալի Բալասանյանն այդ հարցով դեռևս կիրակի օրն է դիմել նախագահ Բակո Սահակյանին, նրա կարծիքով՝ այսօր քաղաքական և գոյատևման հարց է դրված, ուստի ընտրություն պետք է անել հօգուտ վերջինի:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Կհայտարարվի՞ Արցախում արտակարգ դրություն, երեկ մեր հարցին ի պատասխան, Արցախի իշխանական վերին օղակներից մեզ վստահեցրին, որ այս պահին չկա անհրաժեշտություն, քանզի թեպետ հայտարարված չէ, բայց Արցախն ապրում է արտակարգ ռեժիմով։

«Գրեթե բոլոր միջոցառումներն իրականացվում են:
Հայաստանի հետ 4 անցակետերում հատուկ միջոցառումներ են, ըստ էության, ելումուտը սահմանափակվել է: Օտարերկրյա քաղաքացիների մուտքն առհասարակ սահմանափակված է, կարող է բացառություն լինել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների և դիտորդական առաքելությունների համար:

Պետական հիմնարկներն ու մասնավոր կազմակերպություններն իրենց աշխատակիցների մի մասին ուղարկել են տները՝ ինքնամեկուսացման»,- նշեց մեր աղբյուրը: Թե ինչ կլինի վաղը, մյուս օրը, անհայտ է»,-գրում է թերթը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով