Վարչապետի՝ ՌԴ պաշտոնական այցը հետաձգվել է․ պատճառը կորոնավիրուսը չէ.«Հրապարակ»

«Կապանում կայացած ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ տարվա առաջին կեսին պաշտոնական այց կունենա Ռուսաստանի Դաշնություն․ այցն սպասվում էր ապրիլ-մայիս ամիսներին, որը կլիներ նրա առաջին պաշտոնական այցը` 2 տարվա պաշտոնավարման ընթացքում:

Ի դեպ, առաջին կիսամյակի ընթացքում սպասվում էր նաև հայ-ռուսական միջկառավարական համատեղ հանձնաժողովի նիստը, ինչպես նաև Վ. Մատվիենկոյի այցը Հայաստան:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մեր աղբյուրների փոխանցմամբ, այդ բոլոր այցերն ու հանդիպումները հետաձգվել են առնվազն մինչև աշուն: Ընդ որում, հետաձգման պատճառը ոչ թե այսօրվա` կորոնավիրուսի հետ կապված վիճակն է, այցերը չեղարկվել են ավելի վաղ` «կապված գեոքաղաքական ինչ-ինչ խնդիրների հետ»,- ասաց ԱԳՆ մեր աղբյուրը:

Ի դեպ, հայ ռուսական միջկառավարական հանձնաժողովի նիստի հետ կապված մեր հարցմանն ի պատասխան ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը հաստատեց, որ նիստը հետաձգվել է, սակայն դա չի եղել կորոնավիրուսից առաջ, այլ ուրիշ պատճառով և ոչ մինչև աշուն»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով