Նիկոլ Փաշինյանը գիտակցում է, որ «Այո»–ն չի կարող հաղթել, ինչի համար էլ հիմա պտտվում է մարզերով.Մենուա Հարության

Նիկոլ Փաշինյանը գիտակցում է, որ «Այո»–ն չի կարող հաղթել, ինչի համար էլ հիմա պտտվում է մարզերով՝ ժողովրդին վստահեցնելով, թե նա նրա կողքին է, որպեսզի մարդկանց մոտ կասկած չառաջանա հանրաքվեի կեղծվելու վերաբերյալ։

Այսօր սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավի ընթացքի ու քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների վերաբերյալ քննարկման ժամանակ ասաց   քաղաքական մեկնաբան Մենուա Հարությունյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Ամեն տարի, երբ տեսնում ենք, թե Փաշինյանը որքան գումար է որպես պարգևավճար բաժանում մարզպետարաններում, հասկանում ենք, որ նա 70-80 տոկոս ավելի գումար է բաժանում, քան Սերժ Սարգսյանը։ Ամեն մարզում մոտ 50-100 հոգի մեծ գումար է ստանում, սրանք էլ իրենց բարեկամներով գնում են Փաշինյանի հանրահավաքին մասնակցում, ստացվում է 200-300 մարդ է ներկա լինում, այսինքն՝ այստեղ ամեն ինչ շատ պրիմիտիվ է»,- ասաց քաղաքագետը։

«Այս քարոզարշավը ժողովրդի համար շատ լավ առիթ է, որ մարդիկ Նիկոլ Փաշինյանին հարցեր տան, օրինակ՝ ինչո՞ւ դեռ չի ձևավորվել Փաշինյանի խոստացած միջին խավը, բայց պաշտոնյաները պարգևավճարներ են ստանում։ Գիտե՞ք՝ ինչու այդ հարցերը չեն հնչում, որովհետև այնպիսի տպավորություն է, որ հանրահավաքին մասնակցողները հենց այդ պարգևավճարներ ստացածներն են, դրա համար էլ այդքան երջանիկ ու գոհ են, մնացած ժողովուրդը թքած ունի»,- նշեց նա։

Մենուա Հարությունյանը հորդորեց՝ կարևորություն չտալ Փաշինյանի քայլերին, այլ փոխարենը պետք է նստել և լուրջ տնտեսական ծրագրեր մշակել, որ Փաշինյանի հեռանալուց հետո մարդիկ կարողանան լավ ապրել։ Ըստ նրա՝ Փաշինյանի հեռացման համար արդեն պետք է համապատասխան ծրագիր ստեղծել։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով