Մոսկվայում տղամարդը սպանել է իր հայազգի սրտաբան կնոջը և փորձել ինքնասպան լինել. tert.am

Ինչպես գրում է tert.am-ը, երկուշաբթի` մարտի 2-ին, Մոսկվայի հարավ-արևմուտքում գտնվող բնակարաններից մեկում հայտնաբերվել է բժիշկ-սրտաբան Լալա Հովհաննիսյանի դին: Այս մասին տեղեկացնում է «Московский комсомолец» պարբերականը:

Սպանության համար կասկածվողը նրա ամուսինն է, որը սպանությունից հետո փորձել է վերջ տալ իր կյանքին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Տեղի ունեցածի մասին ոստիկանությանը տեղեկացրել է ամուսինների որդին` ասելով, որ հայրը ծեծում է մորը: Ժամանելով դեպքի վայր` Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները ստիպված են եղել կոտրել դուռը, քանի որ տղամարդն այն փակել էր ներսից: Բնակարանում ոստիկանության աշխատակիցները հայտնաբերել են 47-ամյա տանտիրուհու դին` դանակով հասցված վերքերով, ինչպես նաև նրա 60-ամյա ամուսնուն, որը հոսպիտալացվել է ինքնասպանության փորձից հետո:

Ամբողջությամբ՝ tert.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով