Մոսկվայում հաստատվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը

ՌԴ սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում հսկողություն իրականացնող «Ռոսպոտրեբնադզոր» ծառայությունը հաստատել է Մոսկվայում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը, հայտնում է msn.com կայքը:

Նշվում է, որ վարակվածը նախօրեին Միլանից վերադարձած երիտասարդ տղա է, որին արդեն հասցրել են հոսպիտալացնել: Սկզբում վարակվածին ընդհանուր պալատում են պառկեցրել, այնուհետև տեղափոխել են մեկուսացված սենյակ: Տեղեկությունների համաձայն` նրա անալիզներն ուղարկվել են Նովոսիբիրսկի «Վեկտոր» լաբարատորիա:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նշվում է, որ Ռուսաստանում կորոնավիրուսը հաստատում են երեք փուլով. սկզբում եզրակացություն են ներկայացնում բժիշկ-վարակաբանները, այնուհետև «Ռոսպոտրեբնադզոր»-ի փորձագետները, իսկ վերջնական հաստատումն անում են «Վեկտոր» լաբորատորիայի մասնագետները:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով