«Մարտի 1-ի շինծու գործով Ռ. Քոչարյանը շարունակում է մնալ ապօրինի կալանքի տակ».Գարեգին Պետրոսյան

Մարտի 1-ի շինծու գործով Ռ. Քոչարյանը շարունակում է մնալ ապօրինի կալանքի տակ: Այսօր արդեն անվիճարկելի է, որ գործը կրում է բացառապես քաղաքական բովանդակություն: Հարցերն օրեցօր ավելանում են, պատասխանները, սակայն, մնում են չտրված:

Հարց 2.
2008թ. փետրվարի 19-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններում հաղթում է Սերժ Սարգսյանը, ինչին հետևում է Լևոն Տեր -Պետտրոսյանի կողմից չարտոնված անժամկետ հանրահավաքի կազմակերպումը Երևանի Ազատության հրապարակում, որի արդյունքը եղավ մարտի 1-ի ողբերգությունը: Հարց է ծագում` ինչու՞ հրավիրվեց չարտոնված այդ հանրահավաքը, եթե բացի բանավոր արված հայտարարություններից Լևոն Տեր-Պետրոսյանի և նրա շտաբի կողմից այդպես էլ իրավական բողոքարկում չեղավ ընտրության արդյունքների վերաբերյալ: Ավելին, ընտրական ողջ գործընթացը մշտադիտարկող թե’ տեղական, թե’ միջազգային կառույցները, ֆիքսելով թույլ տրված առանձին թերությունների առկայության հանգամանքը, ընտրությունը համարեցին կայացած, իսկ արդյունքը օրինաչափ: Լևոն Տեր-Պետրոսյանի և նրա շտաբի կողմից որևէ բողոքարկման չենթարկվեց նաև այս հանգամանքը:
Վիկիլիքսյան վերջին հրապարակումներից ակնհայտ է դառնում նաև, որ ընտրական և հետընտրական ողջ գործընթացը առանձին ու մանրակրկիթ կերպով մշտադիտարկվում էր նաև ԱՄՆ դեսպանատան կողմից: Գաղտնազերծված փաստաթղթերից պարզ երևում է, որ Լևոն Տեր-Պետրոսյանի պարտությունն ընտրություններում կանխորոշված էր( այդ էին վկայում նախքան ընտրություններն անցկացված հասարակական կարծիքի տարբեր ուսումնասիրությունները), հետևաբար արդյունքը օրինաչափ էր և անվիճարկելի:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այս համատեքստում առ այսօր անպատասխան է մնում` ովքե՞ր և ի՞ նչ հեռագնա նպատակներ էին հետապնդում, երբ, ընտրությունների արդյունքները չվիճարկելով հանդերձ, վիճակն ամեն կերպ ուղղորդում էին դեպի զանգվածային բախումների անխուսափելիություն:

Գարեգին Պետրոսյանի  ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով