«Մարտի 1»-ի էջը չպետք է փակենք. սպանությունները ոչ միայն չեն բացահայտվել, այլև պատշաճ չեն ուսումնասիրվել. Լարիսա Ալավերդյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե «Մարտի 1»-ը բացահայտված է, բայց չկան ապացույցներ ու փաստեր, չկա դատական որոշում, այնպես որ, մենք այսօր ունենք չբացահայտված «Մարտի 1»-ի ամենացավոտ հարցը: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն, ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը:

«Չեմ կարծում, որ «Մարտի 1»-ի էջը պետք է փակենք: Դրա ամենացավոտ կողմը՝ սպանությունները, ոչ միայն չեն բացահայտվել, այլև պատշաճ չեն ուսումնասիրվել»,-հավելեց նա:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ալավերդյանն ընդգծեց՝ նախորդ իշխանությունները «Մարտի 1»-ը չեն բացահայտել, իսկ նոր իշխանությունները, արդեն երկու տարի աշխատելով, ևս չեն բացահայտում այն, ընդհակառակը՝ մեկը մյուսի հետևից անհավատալի ստեր են տարածվում այս կամ անձի մասին, նշանակվել է մեկ մեղավոր, և հոգեբանական խոշտանգման են ենթարկվում զոհերի ընտանիքների անդամները:

Նրա խոսքով՝ «Մարտի 1»-ի զոհերի հարազատներին 30 մլն դրամ տալով՝ փորձում են ցույց տալ, որ հանցագործությունը պետությունն է կատարել, և պետությունը փոխհատուցում է 30 մլն դրամ:

Անդրադառնալով «Մարտի 1»-ի գործով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքին՝ Ալավերդյանը տեսակետ հայտնեց, թե գործը դառնալու է խարան՝ պետության դատական իշխանության ճակատին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով