Ի սկզբանե պետք էր նկատի ունենալ, որ ձախողելու հավանականությունը մի քանի անգամ ավելի մեծ է, քան հաջողելունը

Որոշումների ընդունման յուրաքանչյուր գործընթացի հավանական թերություններից մեկը հանդիսանում է այն, որ կարող է հանգեցնել անցանկալի արդյունքի, կամ ավելի ճիշտ կլինի ասել՝ ոչ միշտ է հանգեցնում սպասելի արդյունքի: Ավելին՝ որքան բարձր է ընդունվող որոշման գինը, այնքան մեծ է անսպասելի արդյունքով ելքի հավանականությունը:
Վերջին 2 տարիների ամենաանպատասխան հարցադրումը շարունակում է մնալ այն, որ երբ կայացվում էր, այսպես կոչված, հեղափոխության խաղարկման որոշումը, ինչպե՞ս էր հաշվարվել հաջողելու հավանականությունը, հատկապես երբ խաղադրույքը կատարված էր բացառապես խաբելու և տոտալ մոլորություն առաջացնելու վրա, երբ անհրաժեշտ էր խաբել թե՛ դրսում, թե՛ ներսում:

Եթե անգամ «հեղափոխությունը», մեծ հաշվով, բխում էր հանրային պահանջից, կարո՞ղ էր այն ամբողջությամբ վերակառուցել տարածաշրջանային կամ համաշխարհային գործընթացը:
Ի սկզբանե պետք էր նկատի ունենալ, որ ձախողելու հավանականությունը մի քանի անգամ ավելի մեծ է, քան հաջողելունը, որ չնախատեսված հակազդեցությունները ներգործելու ավելի մեծ առանձնահատկություն ունեն, քան կարող են թվալ պրոցեսը պլանավորելուց և հաշվարկներ կատարելուց:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Գարեգին Պետրոսյանի  ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով