Փաշինյան Նիկոլին տրված 50-օրյա ժամկետը «Հայոց Արծիվները» երկարաձգում է 30 օրով՝ Հայաստանում հաստատված Արտակարգ Դրության պատճառով.Խաչիկ Ասրյան

2020 թվականի փետրվարի 20-ին «Հայոց  Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը (այսուհետ՝ Կուսակցություն) Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը զբաղեցնող Փաշինյան Նիկոլից պահանջել էր 50-օրյա ժամկետում հայտարարել, որ իրականացնելու է Կուսակցության կողմից իրեն առաջադրված քաղաքական, սոցիալական, տնտեսական ոլորտներին վերաբերող 10 պահանջները, որոնք կտրուկ բարելավելու են Հայաստանի բնակչության վիճակը:

Հաշվի առնելով, որ սույն թվականի մարտի 16-ին, Հայաստանի Կառավարության առաջարկով, Հայաստանի Ազգային Ժողովը Հայաստանում հայտարարել է 30-օրյա Արտակարգ Դրություն՝ Կորոնավիրուս մահացու հիվանդության պատճառով, «Հայոց  Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության ղեկավար կազմի՝ Նախագահության կողմից Փաշինյան Նիկոլի առջև դրված 10 պահանջներն իրականացնելու համար Փաշինյան Նիկոլի կողմից հայտարարություն անելու 50-օրյա ժամկետը  երկարաձգում ենք 30 օրով, այսինքն՝ մինչև մայիսի 7-ը ներառյալ, և հայտարարում, որ ներկայացված 10 պահանջները չեն ենթարկվելու ոչ մի  փոփոխության:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Անվիճելի է, որ Հայաստանի բնակչության առողջությունն ու անվտանգությունը գերարժեք են մեզ համար, ուստի, Հայաստանում, թեկուզ շատ ուշացումով, բայց փաստացի հայտարարված Արտակարգ Դրության մասին որոշումն ընդունում ենք ի գիտություն:

«Հայոց  Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը նշում է, որ, Հայաստանում հայտարարված Արտակարգ Դրության ավարտից անմիջապես հետո, Կուսակցությունը շարունակելու է իր առջև դրված քաղաքական ծրագրերի հստակ իրագործումը, որի առաքելությունն է՝ ձևավորել Հայաստանի հաջորդ՝ ազգային պետական իշխանություն:

«Հայոց  Արծիվներ. Միասնական  Հայաստան» 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 կուսակցության նախագահ՝    Խաչիկ   Ասրյան

18.03.2020թ.

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով