ՀՀ մի շարք համայնքներում տեղի ունեցած ղեկավարի ընտրությունները դուրս էին մնացել կուսակցությունների ուշադրությունից. բոլոր թեկնածուներն անկուսակցական էին.«Փաստ»

«Չնայած երկրում ստեղծված բավականին բարդ ու համաճարակային իրադրությանը, մարտի 15-ին Արագածոտնի, Լոռու և Շիրակի մարզերի՝ Չկալով, Տուֆաշեն, Ագարակ, Նահապետավան և Գեղանիստ համայնքներում տեղի ունեցան համայնքի ղեկավարի ընտրություններ։ ԿԸՀ-ն հայտարարեց, թե ընտրությունները չեղարկելու իրավական գործիքներ չկային:

Հատկանշական է, որ այս ընտրությունները դուրս էին մնացել ոչ միայն հանրային ուշադրության կենտրոնից, այլև կուսակցությունների տեսադաշտից, քանի որ դրանք կարելի է գնահատել որպես ապակուսակցական։ Առաջադրված թեկնածուները բոլորն էլ անկուսակցական էին։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Փաստ» թերթի տեղեկություններով, սակայն, անկուսակցական ներկայացող թեկնածուները հիմնականում նախկին իշխանությունները ներկայացնող կամ երբևէ ներկայացրած անձինք են, որոնք «շառից-փորձանքից» հեռու մնալու նպատակով անկուսակցականի «կերպարով» են իրականացնում իրենց գործունեությունը։ Եվ փաստը մնում է փաստ, որ ՀՀ-ում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո էլ տվյալ անձինք ունեն բավարար հեղինակություն և հնարավորություն՝ ընտրություններում վերընտրվելու համար»,- գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարւմ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով