ԱՄՆ-ում անցկացվել են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին ներկարկումները կամավորներին

Ամերիկացի գիտնականներն այսօր սկսել են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկումները:

Ինչպես փոխանցում է Associated Press-ը, առաջին անձինք արդեն ստացել են փորձնական պատվաստանյութի ներարկումը: Փորձարկումը տեղի է ունեցել Սիեթլի Kaiser Permanente Washington Research Institute հետազոտական ինստիտուտում: Պատվաստանյութը ներարկվել է առողջ կամավորներին՝ թևից:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նշվում է, որ առաջին ներարկումը ստացել է կամավոր տղամարդը, որը որպես մենեջեր է աշխատում փոքր տեխնոլոգիական ընկերությունում: Նրան հաջորդել են ևս երեքը:

Ընդհանուր առմամբ, կամավորների թիմը կազմված է 45 հոգուց, որոնք մեկ ամսվա ընթացքում 2 չափաբաժին պատվաստանյութ կստանան:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով