«Էջմիածնի քաղաքապետի սուտը, ինձ մեղադրելը և ճշմարտության բացահայտումը…».Տիգրան Վարդանյան

Օրեր առաջ, երբ գրել էի, որ Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը, նախնական և հավաստի աղբյուրներից ստացած ինֆորմացիայի հիման վրա մեկուսացվել է, իսկ Էջմիածնի ելք ու մուտքը քննարկվում է, թե ինչպե՞ս փակել, հակառակ ճամբարում մեղադրական ալիք բարձրացավ:

Դիանան իմ գրառումը տեղադրում է իր էջում, կյանքը պատմում, իսկ ինձ մեղադրում ապատեղեկատվություն տարածելու մեջ: Դե պատկերացնու՞մ եք չէ, թե մեկնաբանություններում ինչ էր կատարվում: Որքան տգետ, տանը մնացած, չբավարարված ու «բեզաչոտնիկ» կա, ժողովրդի լեզվով ասած «շան լափը» լցրեցին գլխիս: Տարատեսակ վիրավորանքերից սկսված մինչև սպառնալիքներ ստացել եմ: Եվ այո՛, մեկնաբանություն գրողներից շատերի հետ խոսել եմ, ոմանք ներողություն խնդրեցին, ոմանք «կռուտիտ» արեցին թե իմ մասին չէ իրենց մեկնաբանությունը, ոմանք էլ ֆեյքեր էին և «բեզաչոտնիկ»:

Կարճ ժամանակ անց պարզվեց, որ Էջմիածնի ելք ու մուտքը փակվում է, և միայն խիստ անհրաժեշտության ժամանակ քաղաքացիները կարող են հատել «անցակետը»: Սրա վերաբերյալ բան չէի գրել, սպասում էի, որպեսզի մյուս տեղեկությունն էլ հաստատվի:

Նոր Դիանայի հարցազրույցն էի նայում Հանրայինի եթերում, որտեղ նա խոստովանում է, որ ինքնամեկուսացված է եղել Կորոնավիրուսի հետ կապված և երկու անգամ էլ թեստ է հանձնել: Քաղաքապետի սուտը բացահայտվեց, իսկ Հանրությանը ներկայացված երկու պնդումներս էլ հաստատվեցին:

Միայն մի բան կասեմ տիկին Գասպարյանին, որ սրանից հետո, երբ ես մի բան կգրեմ հանգիստ նստի տեղը և ինձ չդարձնի իր անբարոյական քոմենթչիների թիրախը և մի բան իր ականջին օղ անի, որ արդարությունը, արժանապատվությունը և ճշմարտությունը չե՛ն վաճառվում:

Տիգրան Վարդանյանի  ֆեյսբուքյան էջից

Արցախում բան է փոխվել և ոչ դեպի լավ

01.04.2020

Առողջապահության նախարարը սպասում է պատվաստանյութի և պատվաստվելու կոչ է անում

06.04.2020

Կարանտինի շրջանում հարուստներն ավելի են հարստանում, իսկ աղքատներն ավելի աղքատանում

03.04.2020

«Ու սրանք, էս ողորմելիները, որոնց մեծ մասին տանես Արցախ, կկորեն, պիտի Գերագույն գլխավոր հրամանատար դատեն` ուղիղ նրա աչքերին նայելով».Գուրգեն Գրիգորյան

04.04.2020

Թռիչքաձև աճ. Արարատի մարզը կորոնավարակակիրներով անցել է Վրաստանից ու Ղրղզստանից

04.04.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով