«Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ» ընկերությունը միանում է կորոնավիրուսի դեմ պայքարին

«Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ» ընկերությունն իր շահույթից 5 միլիոն ՀՀ դրամ է հատկացրել՝ ի աջակցություն Հայաստանում կորոնավիրուսի կանխարգելման և հաղթահարման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին:

Սա «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ»-ի փոքրիկ ներդրումն է՝ ի օգնություն վարակի դեմ պայքարող և սեփական առողջությունը վտանգող բժիշկներին և ամբողջ առողջապահական համակարգին: Հավատում ենք, որ համախմբման և միասնական ջանքերի շնորհիվ կկարողանանք շուտով հաղթահարել այս մարտահրավերը։
Առողջություն և ուժ բոլորիս:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով