Ադրբեջանական կողմը գնդացրով կրակ է բացել Իջևանի մարտական դիրքերի ուղղությամբ

Ժամը 12-12։30-ին Իջևանի ուղղությամբ հակառակորդը գնդացրով կրակ է վարել հայկական մարտական դիրքերի ուղղությամբ` խախտելով հրադարարի պահպանման ռեժիմը։ Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը՝ տեղեկացնելով, որ կրակոցների հետևանքով որևէ վնաս չկա, տուժածներ՝ նույնպես։

Ինչ վերաբերում է ադրբեջանական կողմի տարածած տեղեկատվությանը, թե հայկական զինուժը կրակ է բացել Ադրբեջանի Աբասբեյլի գյուղի ուղղությամբ, Շուշան Ստեփանյանն ասաց, որ դա իրականությանը չի համապատասխանում։ Նրա խոսքով՝ հակառակորդի կրակոցները լռել են հայկական կողմի պատասխան կրակոցներից հետո։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով