Daily Archives: 29.03.2020

Արցախը Հայաստանի Հանրապետություն չէ, ԱՐՑԱԽԸ ՀԱՅԱՍՏԱՆ է

Ասեմ կրկին ու միանգամից։ Արցախը Հայաստանի Հանրապետություն չէ, ԱՐՑԱԽԸ ՀԱՅԱՍՏԱՆ է Այստեղ օրն ուրիշ փիլիսոփայություն ունի, կյանքն՝ ուրիշ առաքելություն, հացը՝ ուրիշ համ, մարդը ՝ ուրիշ արժեք, խոսքը՝ ուրիշ կշիռ, իսկ wi-fi-ը ՝ վատ որակ։ Ձեր ֆեյսբուքյան տիրույթի հրճվախառը հրմշտոցը այստեղ հարց չի լուծում։ Այստեղ իրական, մսից, արյունից, կյանքի ռիթմը իր սեփական զարկերակով որոշող, փիլիսոփայական դանդաղկոտությամբ… Կարդալ ավելին »

Արցախի համապետական ընտրությունների հեռուստադեբատն իրոք աննախադեպ է հենց իր փաստով

Արմեն  Աշոտյանը   ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արցախի համապետական ընտրությունների հեռուստադեբատն իրոք աննախադեպ է հենց իր փաստով։ Ժամանակակից քաղաքական մշակույթի շոշափելի օրինակ է։ Անկախ բովանդակության հանդեպ տարբեր մոտեցումներից։ Տարօրինակ է, սակայն, մեկ այլ փաստ։ Տարբեր երկրներում նման բանավեճերի թիվ մեկ ջատագովները, որպես կանոն, ընդդիմադիր առաջատարի դերում դիրքավորվող թեկնածուներն են լինում։ Այնինչ այսօրվա բանավեճը հակառակ… Կարդալ ավելին »

Արցախում կորոնավիրուսի կասկածով մեկուսացված քաղաքացիներ այս պահին չկան. տեղեկատվական շտաբ

Արցախի առողջապահության նախարարությունից տեղեկատվական շտաբին փոխանցել են, որ հանրապետության բուժհաստատություններում նոր կորոնավիրուսի կասկածով մեկուսացված քաղաքացիներ այս պահին չկան: «Նախարարության վստահեցմամբ, առայսօր Արցախի Հանրապետությունում կորոնավիրուսային վարակի (COVID-19) դեպք չի գրանցվել: Կեղծ և չստուգված լուրերից խուսափելու համար, կրկին կոչ ենք անում հետևել Արցախի Հանրապետությունում ձևավորված նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի տեղեկատվական շտաբի միջոցով տարածվող… Կարդալ ավելին »

ՀՀ մի շարք մարզերում ձյուն է տեղում. Լարսը բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 29-ի ժամը 18:15-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն: Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Շիրակի մարզի Արթիկ քաղաքներում, Աշոցք, Ամասիա գյուղերում և Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում տեղում է ձյուն: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ… Կարդալ ավելին »

Յուրաքանչյուր զինծառայող ազատ է իր ընտրության մեջ․ Արցախի պաշտպանության նախարարությունը պատասխանել է Վիտալի Բալասանյանին

Արցախի Հանրապետության պաշտպանական բանակը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․ «Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը դեռ ապրիլի 5-ին հանդես է եկել հրապարակավ  հայտարարությամբ՝ կոչ անելով բոլորին ձեռնպահ մնալ օրենքով չնախատեսված քայլերով բանակը քաղաքական գործընթացներում ներգրավվելուց: Ավելին՝ բանակի հրամանատարի մի շարք որոշումներով և կարգադրություններով արգելվել է զինծառայողներին, նամանավանդ ծառայություն կրելու ընթացքում, մասնակիցը լինել այս կամ այն թեկնածուի… Կարդալ ավելին »

Հռոմի պապը կոչ է արել միավորվել որպես մեկ մարդկային ընտանիք՝ կորոնավիրուսի դեմ պայքարում

Հռոմի Ֆրանցիսկոս պապը կոչ է արել աշխարհին դադարեցնել «բոլոր տեսակի պատերազմները» և գործել որպես «մեկ մարդկային ընտանիք»՝ պայքարելու Covid-19  կորոնավիրուսի համավարակի դեմ: Ինչպես հայտնում է CNN-ը, Ֆրանցիսկոս պապի ավանդական կիրակնօրյա ելույթը հեռարձակվել է Վատիկանից, քանի որ կորոնավիրուսի պատճառով Սուրբ Պետրոսի հրապարակը փակ է այցելությունների համար: «Համատեղ գործողություններն ընդդեմ համավարակի կարող են օգնել յուրաքանչյուրիս հասկանալ եղբայրական… Կարդալ ավելին »

Պարետի որոշմամբ վեց ժամով կասեցվել է շուրջ մեկ տասնյակ տնտեսվարողների գործունեությունը. արձանագրվել են խախտումներ. Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն

ՀՀ Պարետի որոշմամբ՝ վեց ժամով կասեցվել է Սիսիանի, Գորիսի, Արմավիրի, Վանաձորի և Երևանի շուրջ մեկ տասնյակ տնտեսվարողների գործունեությունը, այդ թվում՝ սուպերմարկետների խոշոր ցանցերի մասնաճյուղեր, մթերային խանութներ։ Այս մասին հայտնում են Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից։ Որոշման հիմքում Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մշտադիտարկման արդյունքներն են։ Նշվում է, որ արձանագրվել են Պարետի ցուցումով հաստատված ուղեցույցի մի շարք… Կարդալ ավելին »

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Քշիշտոֆ Պենդերեցկու մահվան կապակցությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել լեհ մեծանուն կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկու մահվան կապակցությամբ: Ինչպես հաղորդում են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետի հեռագրում, մասնավորապես, ասված է. «Ցավով տեղեկացա լեհ մեծանուն կոմպոզիտոր և երաժշտարվեստի ռահվիրա Քշիշտոֆ Պենդերեցկու մահվան մասին: Նա հիրավի 20-րդ դարի, ինչպես նաև մեր դարաշրջանի երկու տասնամյակների դասական երաժշտության… Կարդալ ավելին »

Էրեբունու ոստիկանները թարմ հետքերով հայտնաբերեցին «Մերսեդեսի» հայելիները գողացողին ու գողոնը

Մարտի 21-ին ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնեց, որ մարտի 20-ից 21-ն ընկած ժամանակահատվածում գողացել են շենքի բակում կայանված իր «Մերսեդեսի» կողային հայելիները՝ պատճառելով 250.000 դրամի վնաս: Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները դեպքի վայրում իրականացրին անհրաժեշտ միջոցառումներ՝ հանցագործությունը «տաք հետքերով» բացահայտելու ուղղությամբ։ Շուտով ստացվեցին նաև օպերատիվ տեղեկություններ, և հաղորդումը ստանալուց ժամեր անց, գողությունը կատարելու կասկածանքով, Սարի թաղից ոստիկանություն… Կարդալ ավելին »

Հիմա արդեն Հայաստանի քաղաքացին իր մաշկի վրա զգում է, որ հեղափոխություն կոչվածի միակ շահառուն իշխանությունը զավթած քայլոների խմբակն է՝ սորոսական համեմունքներով

Աշխարհում նոր կորոնավիրուսից մահացության դեպքերը ամենաքիչը գրանցվել է Գերմանիայում: Դա հիմնականում պայմանավորված է նրանով, որ Գերմանիան ամենամեծ քանակությամբ տեստերն է ձեռք բերել և փորձում է մաքսիմալ շատ մարդու տեստավորել, կանխարգել և բուժել: Մեր երկրում վարչապետի մակարդակով հայտարարվում է, որ տեստերի խնդիր ունեն նույնիսկ զարգացած երկրները՝ ակնակելով, թե մենակ մենք չէ, որ ունենք այդ խնդիրը: Դրան… Կարդալ ավելին »