Հռոմի պապը կոչ է արել միավորվել որպես մեկ մարդկային ընտանիք՝ կորոնավիրուսի դեմ պայքարում

Հռոմի Ֆրանցիսկոս պապը կոչ է արել աշխարհին դադարեցնել «բոլոր տեսակի պատերազմները» և գործել որպես «մեկ մարդկային ընտանիք»՝ պայքարելու Covid-19  կորոնավիրուսի համավարակի դեմ:

Ինչպես հայտնում է CNN-ը, Ֆրանցիսկոս պապի ավանդական կիրակնօրյա ելույթը հեռարձակվել է Վատիկանից, քանի որ կորոնավիրուսի պատճառով Սուրբ Պետրոսի հրապարակը փակ է այցելությունների համար:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Համատեղ գործողություններն ընդդեմ համավարակի կարող են օգնել յուրաքանչյուրիս հասկանալ եղբայրական կապերն ամրապնդելու կարիքը՝ որպես մեկ մարդկային ընտանիքի անդամների», – ելույթի ավարտին ասել է սրբազան քահանայապետը՝ միանալով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտեռեշի՝ համաշխարհային հրադադար հաստատելու կոչին:

Այս կոչով համաշխարհային կազմակերպության ղեկավարը հանդես էր եկել օրեր առաջ կորոնավիրուսի տարածման ֆոնին, որը «սահմաններ չի ճանաչում»:

Միանում եմ բոլոր նրանց, ովքեր ընդունել են այս կոչը և հրավիրում եմ բոլորին դադարեցնել բոլոր տեսակի պատերազմները, թշնամությունը և աջակցել մարդասիրական օգնության համար միջանցքների բացմանը և դիվանագիտության թափանցիկությանը» ,- ասել է Հռոմի պապը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով