Արցախը Հայաստանի Հանրապետություն չէ, ԱՐՑԱԽԸ ՀԱՅԱՍՏԱՆ է

Ասեմ կրկին ու միանգամից։ Արցախը Հայաստանի Հանրապետություն չէ, ԱՐՑԱԽԸ ՀԱՅԱՍՏԱՆ է

Այստեղ օրն ուրիշ փիլիսոփայություն ունի, կյանքն՝ ուրիշ առաքելություն, հացը՝ ուրիշ համ, մարդը ՝ ուրիշ արժեք, խոսքը՝ ուրիշ կշիռ, իսկ wi-fi-ը ՝ վատ որակ։

Ձեր ֆեյսբուքյան տիրույթի հրճվախառը հրմշտոցը այստեղ հարց չի լուծում։ Այստեղ իրական, մսից, արյունից, կյանքի ռիթմը իր սեփական զարկերակով որոշող, փիլիսոփայական դանդաղկոտությամբ և անբացատրելի ինքնահավան վստահությամբ մարդիկ են, որոնց ուղղամիտ, առճակատող անկեղծությունը սթափեցնում է, ջերմացնում ու կանգնեցնում պատասխանատվության առջև միաժամանակ։

«Էս ի՞նչ եք անում» մեղադրանքից խուսափելը նույնքան դժվար է, որքան «էս ի՞նչ էիք արել»  հարցի պատասխանը։
Արցախի իրողությունները չհասկացող մարդիկ կարող են շարունակել գոյատևել իրենց հորինված, իրենց հրամցվող “թավշյա” իրականության որոգայթներում։

Իսկ իրականությունը այլ է, այդ իրականության մասին Հ1֊ը և ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ միաժամանակ են լռում։ Այդ իրականությունը պատմության խաչմերուկ է։ Այն ֆեյսբուքից կարևոր է, live-ից ազդեցիկ, PR-ից թանկ և հեղափոխական «պախմելից»  ցավոտ։

Հ.Գ. Գրել եմ 2 տարի առաջ, բայց արդիական է նաեւ այսօր։

Արմեն Աշոտյանի  ֆեյսբուքյան էջից

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի խոսքը

28.05.2020

Կապանում ճակատ-ճակատի բախվել են Lexus-ն ու Нива-ն. կա վիրավոր

30.05.2020

«Պատրաստվում ենք այս hինգշաբթի կոտրել ամենատարածված միֆերը Covid-19-ի մասին».Արմեն Մուրադյան

01.06.2020

«Տավուշ տեքստիլ»-ում մոտ 80 մարդ վարակված է կորոնավիրուսով, ձեռնոցի արտադրամասը չի գործում. գործադիր տնօրեն. ArmDaily.am

28.05.2020

«Իդիոտը».Էդիկ Անդրեասյան

29.05.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով