Daily Archives: 26.03.2020

Օրավարձով թե ոչ, Փաշինյանին ընտրածները միևնույն է՝ օժանդակություն չեն ստանա

Արդեն երկու օր է, ինչ Հայաստանի քաղաքական դաշտը ալեկոծվում է մեկ հարցի շուրջ՝ ի վերջո կա՞ն Հայաստանում օրավարձով աշխատողներ, թե՞ չկան: Բոլոր սթափ դատողների համար այս հարցի պատասխանը ակնհայտ է՝ իհարկե կան: Բայց արի ու տես, որ Հայաստանի վարչապետի աթոռին հայտնված լրագրողի համար ամեն ինչ այդքան էլ միանշանակ չէ: Փաշինյանն իրեն հատուկ ցինիզմով ուղղակիորեն հարցը… Կարդալ ավելին »

Մարինա Թագակչյանին տեղաշարժի թերթիկ չունենալու համար տուգանել են 200 հազար դրամով

Երգահան Մարինա Թագակչյանը տեղաշարժի թերթիկ չունենալու համար տուգանվել է 200 հազար դրամով: Նա ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «200000 տոգանք,մեր թաղամասի մթերայինից գնումներ անելու համար …. Շնորհակալ եմ)»։

«Նիկոլ Փաշինյանի ցուցադրական ելույթները շարունակվում են արդեն արտակարգ դրության պայմաններում».Աննա Մկրտչյան

Նույնիսկ արտակարգ դրության ժամանակ Նիկոլ Փաշինյանը նախընտրում է դատարկաբանությունն ու անգործությունը։ Երեկ կառավարություն ԱԺ հարցուպատասխանի ընթացքում Նիկոլ Փաշինյանի ագրեսիվ պատասխանները, այսօր կառավարության «քննարկումները» հստակ ցույց տվեցին, որ արտակարգ դրություն հայտարարելուց զատ ուրիշ ոչինչ անել չի կարող։ Արտակարգ դրության պայմաններում, երբ օբյեկտիվորեն սահմանափակված են անձանց հնարավորությունները բնականոն աշխատանքով եկամուտ ստանալու՝ օպերատիվ միջոցներն ուղղակի անհետաձգելի պիտի լինեն։… Կարդալ ավելին »

Արարատի մարզում կորոնավիրուսը տարածվել է ծննդատան միջոցով.yerevan.today

Արարատի մարզում կորոնավիրուսի օջախ է ձևավորվում:  Արդեն գրել էինք, որ այստեղ վարակի օջախ են հանդիսացել այն մի քանի կանայք, որոնք կորոնավիրուսով հայտնի դարձած երևանյան կարի ֆաբրիկայից են վիրուսը իրենց հետ տեղափոխել հարազատ բնակավայր։ Ուշագրավ է, սակայն, Արտաշատից դեպի Վեդի քաղաք ու Արարատ տանող գյուղերի վարակման նախապատմությունը։ Առաջին վիրուսակիրը այստեղ հղի կին է եղել, ում միջոցով, ըստ… Կարդալ ավելին »

Ինքներդ ձեզ անտեղի գովալու սազը մի քանի ամսով կարանտին ուղարկեք

  Այսօր առավոտյան լրատվական հոսքերը սկսվել էին Նիկոլ Փաշինյանի «հաղթական» եթերով, թե ինչ պուպուշ է, ինչ ազատ է եւ ժողովրդավար իր օրոք մեր երկիրը։ Հղում անելով երկու տարբեր վարկանիշային տվյալների վրա, նա արտակարգ դրության եւ կարանտինի պայմաններում ապրող մեր ժողովրդին փորձում էր լավատեսության ապահովել։ Իհարկե, լավատեսություն մեզ բոլորիս անհրաժեշտ է, հատկապես՝ այս դժվար օրերին։ Բայց… Կարդալ ավելին »

Դատական հաջորդ նիստը տեղի կունենա ապրիլի 23-ին՝ ժամը 15:00-ին

Հարգելի ընկերներ, լրագրողներ. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է մեր միջնորդությունը մարտի 26-ին՝ ժամը 15:30-ին, ՀՀ երրորդ Նախագահ Սերժ Ազատի Սարգսյանի մասնակցությամբ կայանալիք դատական նիստը հետաձգելու մասին:   Դատական հաջորդ նիստը տեղի կունենա ապրիլի 23-ին՝ ժամը 15:00-ին: Սերժ Սարգսյանի պաշտպանական թիմ

Ուշադրություն. Հավաստի տեղեկություների համաձայն Sofi Gharamian սույն օգտահաշիվը օգտագործվում է Ադրբեջանի համապատասխան ծառայությունների կողմից

Ուշադրություն Հավաստի տեղեկություների համաձայն Sofi Gharamian սույն օգտահաշիվը օգտագործվում է Ադրբեջանի համապատասխան ծառայությունների կողմից։ Տվյալ էջով կապ են հաստատում հայ օգտատերերի հետ և փորձում են տեղեկություններ հավաքել Հայկական զինված ուժերի մասին` ստորաբաժանումների տեղակայման վայրեր, սպառազինության քանակ, զինծառայողների բարոյահոգեբանական վիճակ և այլն։ Եթե տվյալ էջը գտնվում է ձեր, կամ ձեր ծանոթների օգտահաշիվների “ընկերների ցանկում”`խնդրում եմ հեռացնել եւ… Կարդալ ավելին »

«Նորք» ինֆեկցիոնի բուժանձնակազմին երևանյան հյուրանոցը 100 սենյակ է տրամադրել

«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի բուժանձնակազմն իր մեկուսացումը շարունակելու է անցկացնել «Holiday Inn Express Yerevan» հյուրանոցում, ընտանիքի անդամների և շրջապատի առողջության պաշտպանության համար։ «Հյուրանոցը անձնակազմին տրամադրել է 100 սենյակ։ Կարևորում և գնահատում ենք հյուրանոցի տնօրինության մեծահոգի քայլը»,- նշված է հաղորդագրության մեջ։ Հիվանդանոցը վերապրոֆիլավորված է որպես միայն կորոնավիրուսի բուժմամբ զբաղվող բուժհաստատություն։ ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել:… Կարդալ ավելին »