Ինքներդ ձեզ անտեղի գովալու սազը մի քանի ամսով կարանտին ուղարկեք

 

Այսօր առավոտյան լրատվական հոսքերը սկսվել էին Նիկոլ Փաշինյանի «հաղթական» եթերով, թե ինչ պուպուշ է, ինչ ազատ է եւ ժողովրդավար իր օրոք մեր երկիրը։

Հղում անելով երկու տարբեր վարկանիշային տվյալների վրա, նա արտակարգ դրության եւ կարանտինի պայմաններում ապրող մեր ժողովրդին փորձում էր լավատեսության ապահովել։

Իհարկե, լավատեսություն մեզ բոլորիս անհրաժեշտ է, հատկապես՝ այս դժվար օրերին։ Բայց այդ լավատեսությունը պետք է խիստ նպատակային եւ թիրախային լինի առողջական, սոցիալական եւ ֆինանսական բազում ու օրհասական խնդիրների մեջ ապրող մեր ժողովրդի համար։

Երկու բառ բուն վարկանիշների մասին։

1. Varieties of Democracy կազմակերպության վարկանիշում Հայաստանն իրոք բարելավել է դիրքերը։ Բայց մի հատ մեղ ԲԱՅՑ։ Աննախադեպ ժողովրդավարության մասին անպատեհ խոսացող վարչապետը, վստահ եմ, միտումնավոր շրջանցել է այն փաստը, որ «ալամ-աշխարհի ամենաժողովրդավար» երկրի ռեժիմը իշխանափոխությունից 2 տարի հետո այդ նույն վարկանիշով դասվում է Ընտրովի ավտոկրատիա խմբին։ Ոչ թե ազատական կամ ընտրովի ժողովրդավարությունների։

2. Heritage Foundation-ի Տնտեսական ազատության վարկանիշի մասին։ Իրոք, այս տարի կա բարելավում՝ 34-րդ տեղ։ Բայց այստեղ էլ հիշեցնեմ, որ Հայաստանը ավելի լավ ցուցանիշները էլ է ունեցել։ Առնվազն 2017 (33), 2009 (31), 2008 (28) թվականներին ավելի լավ դիրքում ենք եղել, քան այսօր։

Ինքներդ ձեզ անտեղի գովալու սազը մի քանի ամսով կարանտին ուղարկեք։ Ժողովուրդը վարչապետից ավելի արդյունավետ աշխատանք է ակնկալում իրական խնդիրները լուծելու համար։

Արմեն  Աշոտյանի  ֆեյսբուքյան էջից

Արցախում բան է փոխվել և ոչ դեպի լավ

01.04.2020

Նիկոլ Փաշինյան,ի՞նչ խաղեր ես խաղում. իմ տեղեկություններով ՀՀ բերված կորոնավիրուսի թեստերից 90%ը կեղծ դրական է ցույց տալիս.Մարինա Խաչատրյան

30.03.2020

Պետական աշխատողներին ստիպում են գնալ արձակուրդ իսկ չգնալու դեպքում,իրենց կամքին հակառակ կուղարկեն պարապուրդի

01.04.2020

Կարանտինի շրջանում հարուստներն ավելի են հարստանում, իսկ աղքատներն ավելի աղքատանում

03.04.2020

Պարետատունը հետ է կանգնել կարևոր, բայց կոշտ քայլից, որի համար վճարելու ենք բոլորս

31.03.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով