«Նորք» ինֆեկցիոնի բուժանձնակազմին երևանյան հյուրանոցը 100 սենյակ է տրամադրել

«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի բուժանձնակազմն իր մեկուսացումը շարունակելու է անցկացնել «Holiday Inn Express Yerevan» հյուրանոցում, ընտանիքի անդամների և շրջապատի առողջության պաշտպանության համար։

«Հյուրանոցը անձնակազմին տրամադրել է 100 սենյակ։ Կարևորում և գնահատում ենք հյուրանոցի տնօրինության մեծահոգի քայլը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հիվանդանոցը վերապրոֆիլավորված է որպես միայն կորոնավիրուսի բուժմամբ զբաղվող բուժհաստատություն։

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Մարտի 24-ի ժամը 23:59-ից մինչև մարտի 31-ը, ժամը 23:59-ն ՀՀ ամբողջ տարածքում սահմանափակվել է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը։

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված 290 դեպք է գրանցվել։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով