Daily Archives: 24.03.2020

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

  Մինչև 2020 թվականի մարտի 31-ը՝ ժամը 23:59-ը՝ 1. Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում սահմանափակվելու է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը և սահմանվելու է անձանց պարտադիր ինքնամեկուսացում իրենց մշտական բնակության կամ իրենց նախընտրությամբ մեկ այլ վայրում՝ այլ անձանց հետ անմիջական շփումը սահմանափակելու և վարակի հնարավոր տարածումը կանխելու նպատակով. Բացառություն է սահմանվում 1) Պարետի՝ 2020 թվականի մարտի 24-ի… Կարդալ ավելին »

«Նողկալի է լսել տնտեսական հեղափոխության մասին ժողովրդին սին խոստումներ տվող վարչապետին». Գագիկ Համբարյան

Քաղաքագետ  Գագիկ  Համբարյանը  ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Փաշինյանի կորոնավիրուսային մտահոգ ելույթը և տնտեսական ֆանտասմագորիան Նողկալի էր լսել ժամանակին կորոնավիրուսը հեգնող, բայց հիմա սարսափահար կորոնավիրուսի տարածման վտանգի մասին տեքստ կարդացող վարչապետին: Իսկ ո՞ւր մնացին Հայաստանի վարչապետի «կորոնավիրուսը ո՞ւմ շունն է» և կորոնավիրուսի հարցերը պինցետով օղու և սխտորի միջոցով լուծող խրոխտ հայտարարությունները… Նողկալի է լսել տնտեսական… Կարդալ ավելին »

Պարետի ցուցումով սահմանվել են բանկ այցելելու և որոշ սոցիալական ծառայությունների համար դիմելու նոր ժամկետներ

Արտակարգ դրության ընթացքում ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ցուցումով սահմանվել են բանկ այցելելու և որոշ սոցիալական ծառայությունների համար դիմելու նոր ժամկետներ։ Այս մասին տեղեկացնում թ պարետատունը: Պարետի ցուցման մեջ նշված է. «Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թ․ մարտի 16-ի N 298-Ն որոշմամբ՝ 1. Բանկ ներկայանալու ժամկետը 2020 թվականի մարտ… Կարդալ ավելին »

«Մեդիա պաշտպանը» հրապարակել է արտակարգ դրության պայմաններում լրատվամիջոցների գործունեության սահմանափակումների վերաբերյալ մոնիթորինգի մարտի 24-ի արդյունքները

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը մարտի 24-ին մոնիթորինգի է ենթարկել արտակարգ իրավիճակի պայմաններում պարետատան` լրատվամիջոցների հետ աշխատանքը: Ըստ մամուլի հրապարակումների՝ մարտի 25-ին փակվելու են «Պրեսս Ստենդ» կրպակները։ Տպագիր մամուլի ներկայացուցիչները կարծում են, որ սա տպագիր մամուլը լռեցնելու փորձ է։ Մարտի 24-ին վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը հայտարարել է, որ ԶԼՄ-ների նկատմամբ կիրառվող սահմանափակումների վերաբերյալ կառավարությունում քննարկումներ են ընթանում:… Կարդալ ավելին »

Փաստաբանների պալատը դիմել է պարետին և մտահոգություն հայտնել փաստաբանների և պալատի գործունեությունը սահմանափակելու կապակցությամբ

ՀՀ Փաստաբանների պալատը հայտարարություն է տարածել, որոն հայտնում է, որ դիմել է պարետին և մտահոգություն հայտնել փաստաբանների և փաստաբանների պալատի գործունեությունը սահմանափակելու կապակցությամբ: Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև. «Պարետի 24.03.2020 թվականի № 14 որոշմամբ որոշ բացառություններով արգելվել է տնտեսական գործունեության տեսակներով զբաղվելը: Բացառությունների մեջ չեն ներառվել փաստաբանական գործունեության և իրավաբանական ծառայությունների տեսակները (69.10.0): Բացառությունների մեջ ներառված… Կարդալ ավելին »

Ո՞ւր է Երևանի քաղաքապետը

Վերջին օրերին հանրությանը ի թիվ այլ հարցերի հետաքրքրում է նաև այն, թե ուր է Երևանի քաղաքապետը: Այս հարցը խորհրդավոր մշուշով է պատված: Սկզբից լուրեր տարածվեցին, որ Հայկ Մարությանը խորհրդակցության կեսից թողել և դուրս է եկել դահլիճից այն բանից հետո, երբ մասնակիցներից մեկը անզգուշություն է ունեցել հազալու: Այնուհետև ևս մեկ լուր տարածվեց, որ քաղաքապետը լքել է… Կարդալ ավելին »

Ինչպե՞ս ունենալ տեղաշարժման թերթիկ

Տեղաշարժման թերթիկները քաղաքացիները կարող են տպել covid19.am կայքից: Կառավարության մամուլի կենտրոնում կայացած ասուլիսում տեղեկացրեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Սուրեն Քրմոյանը՝ հավելով նաև, որ ցանկացած թղթային կրիչի վրա տեքստը կարող է դրվել. «Տետրի թուղթ, A4 ֆորմատի թուղթ. ֆիքսում են տեղաշարժվող անձի անուն-ազգանուն-հայրանունը, ելքի ժամը, ելքի հասցեն, այցելության վայրի անվանումը և այցելության նպատակը, վերադարձի ակնկալվող ժամը»: Ս.… Կարդալ ավելին »

Հանրային իշխանության մարմինների գործունեության նկատմամբ սահմանափակումներ են սահմանվել. պարետ

Այսօր ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ Հանրային իշխանության մարմինների գործունեության նկատմամբ սահմանափակումներ են սահմանվել։ Այս մասին տեղեկացնում է պարետատունը: Մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետության հանրային իշխանության բոլոր մարմինների գործունեությունը հնարավոր բոլոր դեպքերում իրականացնել հեռավար/առցանց եղանակով՝ միաժամանակ ապահովելով մարմնի գործառույթների անխափան իրականացումը. հանրային իշխանության բոլոր մարմինների վարչական շենքերում արգելել աշխատակիցների մուտքը, եթե առանձին աշխատակիցների վերաբերյալ առկա չէ մարմնի… Կարդալ ավելին »

Պարետի նոր ցուցումը նպաստների և թոշակների վերաբերյալ

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թ․ մարտի 16-ի N 298-Ն որոշմամբ՝ 1. Բանկ ներկայանալու ժամկետը 2020 թվականի մարտ և ապրիլ ամիսներին լրանալու դեպքում 2020 թվականի մարտի 31-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում գտնվող կենսաթոշակառուի (նպաստառուի) համար այդ ժամկետը սահմանել 2020 թվականի մայիսի 27-ը. 2. Կենսաթոշակ, խնամքի, երեխայի ծննդյան միանվագ և չաշխատող… Կարդալ ավելին »

Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 60 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 23-24-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 60 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված։ Բացահայտվել է, մասնավորապես, մարմնական վնասվածք հասցնելու և խարդախության՝ 9-ական, անձնական ունեցվածքի գողության՝ 8, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու՝ 6, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության և ընտանեկան բռնության՝ 3-ական, յուրացման կամ վատնման, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, հարկերից խուսափելու,… Կարդալ ավելին »