Պարետի ցուցումով սահմանվել են բանկ այցելելու և որոշ սոցիալական ծառայությունների համար դիմելու նոր ժամկետներ

Արտակարգ դրության ընթացքում ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ցուցումով սահմանվել են բանկ այցելելու և որոշ սոցիալական ծառայությունների համար դիմելու նոր ժամկետներ։ Այս մասին տեղեկացնում թ պարետատունը:

Պարետի ցուցման մեջ նշված է.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թ․ մարտի 16-ի N 298-Ն որոշմամբ՝

1. Բանկ ներկայանալու ժամկետը 2020 թվականի մարտ և ապրիլ ամիսներին լրանալու դեպքում 2020 թվականի մարտի 31-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում գտնվող կենսաթոշակառուի (նպաստառուի) համար այդ ժամկետը սահմանել 2020 թվականի մայիսի 27-ը.

2. Կենսաթոշակ, խնամքի, երեխայի ծննդյան միանվագ և չաշխատող անձի մայրության նպաստ նշանակելու, կենսաթոշակ և խնամքի նպաստ ստանալու իրավունքը վերականգնելու, վճարելը վերսկսելու (չվճարված կենսաթոշակը կամ խնամքի նպաստը վճարելու), կենսաթոշակ և խնամքի նպաստը լիազորագրով վճարելու, կենսաթոշակը վերահաշվարկելու, տեսակը փոխելու դիմումը ներկայացնելու ժամկետը 2020 թվականի մարտ և ապրիլ ամիսներին լրանալու դեպքում այդ դիմումը ներկայացնելու ժամկետը սահմանել 2020 թվականի մայիսի 27-ը.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

3. Հաշմանդամության ժամկետը 2020 թվականի մարտ և ապրիլ ամիսներին լրանալու դեպքում հաշմանդամության ժամկետը սահմանել 2020 թվականի հունիսի 1-ը.

4. Ընտանիքի փաստագրման ժամկետը 2020 թվականի մարտ և ապրիլ ամիսներին լրանալու դեպքում դիմելու (փաստագրվելու) ժամկետը սահմանել 2020 թվականի մայիսի 27-ը.

5. 2020 թվականի մարտ և ապրիլ ամիսներին կենսաթոշակները և նպաստները կանխիկ եղանակով վճարել (վճարման ծառայությունները մատուցել) բացառապես շահառուի բնակության վայրի հասցեում․

Կենտրոնական բանկի նախագահ պարոն Արթուր Ջավադյանին

6. Բանկերին տեղեկացնել սույն ցուցումի 1-ին կետի մասին՝ ապահովելով նաև բանկերի կողմից կարճ հաղորդագրության (sms հաղորդագրությունների) միջոցով կենսաթոշակառուների իրազեկումը բանկ ներկայանալու նոր՝ երկարաձգված ժամկետի մասին։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար տիկին Զարուհի Բաթոյանին

7. Սույն ցուցումի մասին տեղեկացնել կենսաթոշակ և նպաստ նշանակող մարմիններին՝ միջոցներ ձեռնարկելով 2020 թվականի մարտ և ապրիլ ամիսների կենսաթոշակների և նպաստների վճարման անխափան ընթացքն ապահովելու ուղղությամբ»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով