Daily Archives: 24.03.2020

Ուղերձով դիմում եմ մեր ժողովրդին.Փաշինյան

Սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ. Հայաստանը, հայ ժողովուրդը, ինչպես ամբողջ մարդկությունը, դժվար օրեր են ապրում: Նոր կորոնավիրուսի համաճարակը ոչ միայն շարունակում է տարածվել աշխարհում, այլեւ՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության համաձայն նոր թափ է հավաքում: Ուղերձով դիմում եմ մեր ժողովրդին։

Մնանք տանը և Անդրանիկ Մարգարյանի ու Աշոտ Նավասարդյանի հիշատակին մեր հարգանքի տուրքը մատուցենք` աղոթելով նրանց հոգիների հանգստության համար. ՀՀԿ Գործադիր մարմին

ՀՀԿ Գործադիր մարմինը հայտարարություն է տարածել. «Հարգելի՛ հայրենակիցներ և կուսակից ընկերներ, Մարտ ամիսը Հայասատանի Հանրապետական կուսակցության երկու երախտավորների` երկու լուսահոգի առաջնորդների, պետական և ազզգային գործիչների հիշատակի ամիսն է: Մարտի 25-ը ՀՀԿ նախկին նախագահ, Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան օրն է, իսկ մարտի 28-ին նշում ենք ՀՀԿ հիմնադիր նախագահ, ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր Աշոտ… Կարդալ ավելին »

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը դիմել է Արման Թաթոյանին և Ռուբեն Վարդազարյանին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Վարդևանյանը դիմել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին և ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին։ Պաշտպանը տեղեկացրել են, որ իր դիմումներն ստացվել են և մուտք են արվել համապատասխան աշխատակազմերում։ Երկու գրություններն էլ վերաբերում են Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին ներկայացված՝ Ռ․ Քոչարյանին անձնական երաշխավորությամնբազատ արձակելու միջնորդությունը քննելու… Կարդալ ավելին »

Հրազդանում կորոնավիրուսով հաստատված մեկ դեպք կա. Սևակ Միքայելյան

Հրազդանի քաղաքապետ Սևակ Միքայելյանը Ֆեյսբուքի իր էջով հայտնել է, որ Հրազդանում կորոնավիրուսով վարակված մեկ հիվանդ կա, որն այս պահին գտնվում է «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում: «Հրազդան համայնքում ներկա պահին ունենք կորոնավիրուսով հաստատված մեկ դեպք. մեր համաքաղաքացին գտնվում է Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում: Նոր կորոնավիրուսային հիվանդության հետագա տարածումից խուսափելու համար ևս մեկ անգամ խնդրում և կոչ եմ անում… Կարդալ ավելին »

«Հայփոստ»-ի աշխատակիցները նպաստներն ու թոշակները կառաքեն շահառուների բնակարաններ

  «Հայփոստի» բոլոր աշխատակիցները ինչպես Երևանում, այնպես էլ բոլոր մարզերում կորոնավիրուսի (COVID-19) տարածման ռիսկերը նվազեցնելու նպատակով ապաովվել են բժշկական դիմակներով (օրական մի քանի անգամ փոխելու հաշվարկով), ձեռնոցներով և ախտահանիչ նյութերով, իսկ բոլոր փոստային բաժանմունքներում օրական մի քանի անգամ իրականացվում են ախտահանման միջոցառումներ: Այս մասին հայտնեցին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից։ Թոշակներ և նպաստներ ստանալու համար… Կարդալ ավելին »

Արմեն Սարգսյանն ընդունել է ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանին

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն  ընդունել է Հայկական բարեգործական ընդհանուր միություն (ՀԲԸՄ) Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանին: ՀԲԸՄ-ն խոշորագույն հայկական հասարակական կազմակերպություն է աշխարհում և իր ներկայացուցչություններն ունի ավելի քան 30 երկրներում: Նախագահ Սարգսյանը հետաքրքրվել է, թե կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված նոր իրավիճակում ինչպես են հայկական գաղթօջախներն ու հայերը տարբեր երկրներում դիմակայում առկա մարտահրավերներին: Այս համատեքստում քննարկվել… Կարդալ ավելին »

Արմեն Գրիգորյանը գործուղվել է Արցախ

  Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին Արցախ գործուղելու մասին որոշում է ստորագրել։ Արմեն Գրիգորյանն Արցախում կմնա երկու օր և կունենա աշխատանքային հանդիպումներ: Վարչապետը հանձնարարել է Արմեն Գրիգորյանին գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում ներկայացնել Արցախի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

Տիգրան Ավինյանը կիլոմետրերով հեռու է արդյունավետ արտակարգ դրություն կառավարելուց։ Դա պետք է անեն կամ Նիկոլ Փաշինյանը, կամ Արմեն Սարգսյանը

Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մարտի 15, 16, 18, 19 և 20 ստատուսներում գրել եմ, թե ի՞նչ պետք է անել կորոնավիրուստ դեմ արդյունավետ պայքարելու համար։ Իշխանություննները չնկատելու են տալիս կամ նույնիսկ չեն հասկանում։ Այն, ինչ ասված է այդ ստատուսներում՝ պետք է 100% իրականացնել։ Մարտի 24-ի առավոտյան ՀՀ-ն ուներ 235 վարակակիր, Ադրբեջանը 72, Վրաստանը… Կարդալ ավելին »

«Լավ դուք վերջապես ե՞րբ եք հասկանալու, որ երկիր եք ղեկավարում, այլ ոչ թե ֆեյսբուքյան ակտիվիստներ եք».Վահագն Վարագյան

Լավ դուք վերջապես ե՞րբ եք հասկանալու, որ երկիր եք ղեկավարում, այլ ոչ թե ֆեյսբուքյան ակտիվիստներ եք: Հիմա էլ ֆեյսբուքով սկսել եք բուժքույրեր ու լվացք անողներ հավաքագրել: Լավ, դուք իրոք չե՞ք հասկանում, որ արդեն մի շաբաթ է` արտակարգ դրություն է և դուք վաղուց արդեն բժիշկների, բուժքույրերի ցուցակագրած ռեզերվներ պետք է ունենայիք: Ու՞ր են, ինչո՞վ եք զբաղված… Կարդալ ավելին »