Daily Archives: 21.03.2020

Ի դեպ, ընդգծեմ, որ ԱՄՆ-ն բոլոր գերտերություններից ամենալոյալն էր Հայաստանի «թավշյա» իշխանությունների նկատմամբ

ԱՄՆ կառավարության որոշումը՝ դադարեցնել Արցախին տրամադրվող օգնությունը օրվա ամենաքննարկվող հարցերից էր։ Իհարկե, ճշմարիտ են պնդումները Ադրբեջանի լոբբիստական ազդեցության մասին։ Սակայն դրանք միշտ էլ եղել են։ Բա ինչու՞ նման որոշում նախկինում չէր կայացվում։ Ի դեպ, ընդգծեմ, որ ԱՄՆ-ն բոլոր գերտերություններից ամենալոյալն էր Հայաստանի «թավշյա» իշխանությունների նկատմամբ։ Հիշեք ամերիկյան զանազան վարկանիշները, պետդեպի կողմնակալ զեկույցները, ամերիկյան պաշտոնյաների լռությունը… Կարդալ ավելին »

Համաճարակի դեմ պայքարում հայկական գիտությունն այսօր անզոր է

Համաճարակի դեմ պայքարում հայկական գիտությունն այսօր անզոր է: Սա համ օբյեկտիվ նախադրյալներ ունի, համ էլ` սուբյեկտիվ: Օբյեկտիվ, որովհետև աշխարհն է անզոր, սուբյեկտիվ, որովհետև աշխարհի գիտական տենդենցներից մենք չափազանց հետ ենք մնացել: Այո, համաճարակի հաղթահարումից հետո աշխարհն այլևս նախկինը չի լինելու, և իրենց հարգող պետություններն ու հասարակությունները բիոլոգիական հետազոտությունների վրա անհամեմատ ավելի մեծ ռեսուրսներ են ներդնելու,… Կարդալ ավելին »

Կրկին «մարդա վատացել».Վահան Բաբայան

Կրկին «մարդա վատացել» Սանասարյան Դավիթը ով հեղափոխական լինելուց բացի նաև հայտնի կոռուպցիոն սկանդալի պատճառով ազատվեց իր զբաղեցրած բարձր պետական պաշտոնից այսօր սկսել է բարբաջել երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մասին: Հետաքրքիրը այն է,որ էս կատեգորիան ջանք չի խնայում նույնիսկ ազգի և պետության համար կարևոր այս փուլում զերծ մնալ բարբաջանքներից: Նման պերսոնաժների ժամանակը եկավ երկու տարի առաջ,բայց… Կարդալ ավելին »

Հասնել և անցնել

ՀՀ վարչապետն այնքան էր թվային «զոռոցիներ» կազմակերպում Վրաստանի ու Ադրբեջանի հետ, այնքան էր ուզում հասնել և անցնել մեր հարևաններին, այնքան էր վիճակագրական հեղափոխություններ անում, որ վերջը ստացվեց։ Մենք հիմա թվերով, իրոք, առաջ ենք Վրաստանից ու Ադրբեջանից։ Կորոնավիրուսով վարակվածների թվաքանակով։ Անդրանի Թևանյանի  ֆեյսբուքյան էջից

«Սերժ Սարգսյանի հասցեին անտեղի բառաչելու իրավունք չունես դո՛ւ  ու  քո  քաղաքական հայրերը».Հովհաննես Խաչատրյան

Կորոնավիրուսը շա՜տ մեղմ վիրուսա,քան Սանասարյան Դավոյի տեսակը: Նման տեսակի վիրուսը,երբեք չի բուժվում ու,երբեք չի´գտնվում հակավիրուսը:Սա նորից փորձում է ակտիվանալ,իսկ ամեն իրեն հարգող քաղաքական աբիժնիկ ակտիվանալու և հանրությանը կրկին դուր գալու համար փորձում է շահարկել Սերժ Սարգսյանի անունը ու դիվիդենտներ հավաքում: Դու գիտես ո՞վ ես,դու էն տեսակից էս,ով չտեսավ պատից կախ ու ուզում էր միանգամից տենար… Կարդալ ավելին »

«Առավոտյան 08:00 կապահովենք ուղիղ միացում և կխնդրենք մեզ հետ աղոթակից լինեք»

Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու սիրելի զավակներ, վաղը Սեբաստիայի քառասուն մանուկների հիշատակության օրն է և ավանդության համաձայն կատարվելու է ձեթի օրհնության կարգ: Թագավարակի հետ կապված արտակարգ իրավիճակի պատճառով ժամերգությունն ու օրհնությունը կկատարվի դռնփակ: Օրհնված ձեթը կարող եք օրվա ընթացքում առանձին մոտենալ և վերցնել: Առավոտյան 08:00 կապահովենք ուղիղ միացում և կխնդրենք մեզ հետ աղոթակից լինեք: Աստված օրհնի… Կարդալ ավելին »

Արտավազդ Սահակյան. «Ասացին գրառումս խուճապածին է, պետք է ջնջեմ». aravot.am

Ճանաչված բժիշկ Արտավազդ Սահակյանը ֆեյսբուքի իր էջում գրառում էր կատարել, որով  ըստ էության զորակցում էր կառավարությանը, կոչ անում կիրառել խստագույն միջոցառումներ՝ մարդկանց տեղաշարժը և շփումը բացառելու համար, նկատի ունենալով այն, որ Երևանի փողոցներում առայժմ տիրում է աշխուժություն  եւ եռուզեռ: Ոստիկանությունից պահանջել էին հեռացնել գրառումը, ինչը եւ արել է  ՀՀ վաստակավոր բժիշկը: Ի դեպ, նրա գրառումը… Կարդալ ավելին »

ԱՄՆ կառավարությունը վերացրեց Արցախին տրամադրվող օգնությունը

Չնայած վերջին ամիսներին հայկական լոբբիստական կազմակերպությունների և Կոնգրեսականների կողմից ձեռնարկված ակտիվ ջանքերին, չհաջողվեց Արցախի համար պահպանել ԱՄՆ կողմից տրամադրվող ուղիղ օգնությունը։ Թրամփի վարչակազմը որոշում կայացրեց կրճատել Արցախում իրականացվող ականազերծման ծրագիրը։ Այս մասին գրված է Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի հայտարարությայն մեջ: Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնը բազմիցս ներկայացրել էր Ադրբեջանի իշխանությունների ակտիվ աշխատանքը՝ այդ թվում ծախսած գումարները ԱՄՆ… Կարդալ ավելին »

Արդեն գործում է պարետատան թեժ գիծը. Տիգրան Ավինյան

«Սիրելի՛ հայրենակիցներ, Արդեն գործում է պարետատան թեժ գիծը։ Մեր աշխատակիցները 24֊ժամյա ռեժիմով կպատասխանեն ձեզ հուզող բոլոր հարցերին։ Թեժ գծի համարներն են. ?8141 – Հայաստանի տարածքից զանգ կատարելիս ?+374 11208141 – արտերկրից զանգ կատարելիս ?060 83 83 00 – առողջապահական հարցերի դեպքում»,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Տիգրան Ավինյանը

ԵՊԲՀ-ն մեկ ամսով հետաձգում է ըստ ամիսների վճարվող ուման վարձերի վճարումը

  Երևանի պետական բժշկական համալսարանը մեկ ամսով հետաձգում է ըստ ամիսների վճարվող ուման վարձերի վճարումը՝ վերջին վճարումը սահմանելով հունիսի 25-ը: Այս որոշումը կայացրել է համալսարանի գիտական խորհուրդը: Մինչև արտակարգ դրության ավարտը դադարեցված են համալսարանի կրթական գործունեությամբ պայմանավորված առկա աշխատանքները և դասընթացները համալսարանի տարածքում, համալսարանական հիվանդանոցներում, համալսարանի հետ համագործակցող բժշկական հաստատություններում և այլ կազմակերպություններում: Համալսարանի ուսանողների… Կարդալ ավելին »