Համաճարակի դեմ պայքարում հայկական գիտությունն այսօր անզոր է

Համաճարակի դեմ պայքարում հայկական գիտությունն այսօր անզոր է: Սա համ օբյեկտիվ նախադրյալներ ունի, համ էլ` սուբյեկտիվ: Օբյեկտիվ, որովհետև աշխարհն է անզոր, սուբյեկտիվ, որովհետև աշխարհի գիտական տենդենցներից մենք չափազանց հետ ենք մնացել: Այո, համաճարակի հաղթահարումից հետո աշխարհն այլևս նախկինը չի լինելու, և իրենց հարգող պետություններն ու հասարակությունները բիոլոգիական հետազոտությունների վրա անհամեմատ ավելի մեծ ռեսուրսներ են ներդնելու, քան արվել է մինչև հիմա: Ու եթե մենք չենք ուզում հերթական ոլորտում «բանանային հանրապետության» համբավ ունենալ, մենք էլ պետք է տեղից շարժվենք ու գործ անենք: Բացի դրանից, բնապահպանական խնդիրները օրակարգային հարցեր են դառնալու: Սա վերաբերվում է նաև Հայաստանին:

Ես կասեի` առաջին հերթին Հայաստանին: ԱԿՆՀԱՅՏ Է` նման բնապահպանական քաղաքականությամբ ու բնապահպանության մասին ունեցած նման ընկալումներով այլևս հնարավոր չէ ապրել:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Վահագն Վարագյանի  ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով