Daily Archives: 21.03.2020

Լոս Անջելեսում կորոնավիրուսից մահացած երիտասարդն ազգությամբ հայ ԱՄՆ քաղաքացի է

Լոս Անջելեսում «Փասադենա» հիվանդանոցում մահացել է ազգությամբ հայ 34-ամյա երիտասարդ, նրա մոտ մեկ շաբաթ առաջ ախտորոշվել էր կորոնավիրուս: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը հայտնեց, որ «մահացած երիտասարդն ազգությամբ հայ ԱՄՆ քաղաքացի է»: Ինչպես հայտնում է «Asbarez»-ը, երիտասարդը Լոս Անջելեսում կորոնավիրուսից մահացած երկրորդ մարդն է: Երիտասարդի մոտ կորոնավիրուս էր ախտորոշվել… Կարդալ ավելին »

Քաղաքացիները կարող են դիմել ՊԵԿ 2019թ-ին ձեռք բերված ավտոմեքենաները մաքսազերծելու խնդիրների դեպքում

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում  է, որ այն քաղաքացիները, որոնք 2019թ-ին ձեռք են բերել տրանսպորտային միջոցներ, սակայն տարբեր պատճառներով չեն կարողացել ներմուծել կամ ներմուծելուց հետո չեն կարողացել մաքսազերծել դրանք 2019թ-ին գործող դրույքաչափերով, ապա կարող են դիմել Իսակովի պողոտա 10/16 հասցեում գտնվող ՀՀ ՊԵԿ մաքսային մարմին։ Խնդիրների վերաբերյալ պարզաբանումներ կարող են ստանալ նաև այն քաղաքացիները, որոնք… Կարդալ ավելին »

Այս ամենը տեսնելով Արցախում որոշ ուժեր՝ համերաշխություն տարածելու փոխարեն, գնում են իրավիճակի կտրուկ սրման

  ԵԱՀԿ-ն դադարեցնում է մշտադիտարկումները շփման գծում, ԱՄՆ դադարեցնում է Արցախին տարիներ ի վեր տրվող ֆինանսական օգնությունը։ Այս իրադարձությունները տեղի են ունենում ադրբեջանի կողմից նոր նավթահորի հայտնաբերման մասին հայտարարության ֆոնին։ Այս ամենը տեսնելով Արցախում որոշ ուժեր՝ համերաշխություն տարածելու փոխարեն, գնում են իրավիճակի կտրուկ սրմանը։ Հայաստանի մասին խոսելն ավելորդ է, մեր արտաքին հարաբերությունների համար պատասխանատու գերատեսչությունը… Կարդալ ավելին »

Ընդլայնվել է Հայաստանի և Իրանի միջև ապրանքների փոխադրման ցանկը

Մարդասիրական օգնության շրջանակներում փոխադրվող լրացուցիչ ապրանքների և դրանց փոխադրման ընթացակարգի սահմանման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Կառավարության 2020 թվականի փետրվարի 24-ի որոշման մեջ հերթական փոփոխություններն են արվել, որոնցով թույլատրվում է երկու երկրների միջև տնտեսական նշանակություն ունեցող ապրանքների փոխադրումը: Ընդ որում, հավելվածի առաջինից տասնիններորդ տողերում նշված ապրանքների մասով ապրանքների փոխադրումը թույլատրվում է Պետական եկամուտների կոմիտեի կողմից՝ հիմք ընդունելով Հայաստանի… Կարդալ ավելին »

Արայիկ Հարությունյանը համազգային ծնողական ժողով է հրավիրել

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը համզգային ծնողական ժողով է հրավիրել: Այս մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում: «Հարգելի ծնողներ, կրթության վերաբերյալ ասելիք կա: Վաղը 17:00-ին խնդրում եմ միանալ համազգային ԾՆՈՂԱԿԱՆ ժողովի` այս էջի լայվի ընթացքում»,- գրել է նա:

Բակո Սահակյանը հանդիպել է Արցախ ժամանած ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն մարտի 21-ին հանդիպում է ունեցել Արցախ ժամանած Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Քննարկվել են հայկական երկու հանրապետությունների փոխգործակցությանն առնչվող հարցեր:

Հայ-Ռուսական համալսարանը մարտի 23-ից դադարեցնում է թղթային նամակների ընդունումը

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում ստեղծված իրավիճակը՝ Հայ-Ռուսական համալսարանը մարտի 23-ից դադարեցնում է բոլոր տեսակի թղթային նամակների, դիմումների և փաստաթղթերի ընդունումը։ «Մեր բոլոր գործընկերները, ուսանողները, դիմորդներն իրենց հետաքրքրող հարցերը, առաջարկները և դիմումներն այսուհետ պետք է ուղարկեն «[email protected]» էլեկտրոնային հասցեով։ Թղթային դիմումների ընդունման կարգի փոփոխության վերաբերյալ հետագայում հանդես կգանք լրացուցիչ հայտարարությամբ»,-ասված է հաղորդագրության մեջ։

Արման Թաթոյանն այցելել է «Արև երեխաներ» հասարակական կազմակերպություն, որտեղ հանդիպել է դաունի համախտանիշ ունեցող երեխաների հետ

Մարտի 21-ը Դաունի համախտանիշի համաշխարհային օրն է (World Down Syndrome Day): Օրվա առթիվ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այցելել է «Արև երեխաներ» հասարակական կազմակերպություն, որտեղ հանդիպել է դաունի համախտանիշ ունեցող երեխաների հետ։ «Էլիզիկը, Արմանը, Մոնթեն, Գրետան և մյուսները վաղուց արդեն մեր ընկերերն են: Նրանք ընդգրկվում են մեր միջոցառումներին՝ իրենց կարողություններով կոտրելով կարծրատիպեր: Ցավոք, կորոնավիրուսով պայմանավորված՝… Կարդալ ավելին »

Սահմանադրական կարգի տապալումը. մաս 2րդ

Կարանտինի 4րդ օրը բանը հասավ LEGO-ի կոմպյուտերային խաղի տարբերակին: Դա կոչվում ա փրոդաքթ փլեյսմենթ: Լեգոն երեխեքի մոտ շատ պոպուլյար ապրանք է, դրա հիման վրա տուրիստական պրոյեկտներ են իրագործում, ֆիլմեր, մուլտեր են նկարում ու խաղեր սարքում: Ուրեմն էս խաղում կան տարբեր պրեսոնաժներ, ամեն մեկն իր էքսկլյուզիվ առավելություններով՝ մեկը կախարդ ա, մյուսն ինժեներ ա… Պերսոնաժներից մեկը աղջիկ… Կարդալ ավելին »