Daily Archives: 03.03.2020

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան Նիկոլ Փաշինյանին նվիրել է կովկասյան զտարյուն հովվաշուն

Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է տեսանյութ և լուսանկար, որին կից գրել է, որ Վրաստանի վարչապետի կողմից որպես նվեր ստացել է կովկասյան զտարյուն հովվաշուն: «Իմ ընկերոջ՝ Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի թանկագին նվերը՝ Բոնբորը՝ կովկասյան զտարյուն հովվաշուն: Նա կլինի մեր հինգերորդ շունիկը՝ Քայլոյից, Արջուկից, Ամպիկից, Մոլլիից հետո»,- գրել է… Կարդալ ավելին »

Վարչապետը Վրաստանում կրկին իրեն համեմատել է Հիսուսի հետ.Վահան Բաբայան

Վարչապետը Վրաստանում կրկին իրեն համեմատել է Հիսուսի հետ:Սա արդեն խրոնիկ բնույթ է կրում և բավականին մտահոգիչ է: Նախ Աստծո անունը նման ֆորմատներում հոլովելը ըստ Աստվածաշնչի բոլորս գիտենք,որ չի կարելի,բայց արի ու տես,որ Նիկոլին դա չի վերաբերվում: Զարմանալին այն է,որ նա խոսում է կադրային քաղաքականությունից և օրինակ է բերում Հիսուսին,հիմա լավ ոնց՞ էս մարդուն բացատրեն կամ… Կարդալ ավելին »

325 միլիոն դրամ պարգևավճար VS Արցախի համար ճակատագրական հարցում գրեթե 24 ժամ ուշացումով արձագանք

325.192.100 դրամը եթե բաժանենք 365 օրերի, կստանանք 890 937 մեկ օրվա համար: Այդքան պարգևավճար են ստացել ՀՀ Արտաքին գործերի նախարարությունում 2019 թվականին: Սա ուղղակի որպես տեղեկություն: Իսկ հիմա բուն հարցի մասին: Երեկ տարածվեց այն նորությունը, որ տեղի է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամների հանդիպումը Թուրքիայի արտգործնախարարի հետ: Հանդիպման ընթացքում թուրքական կողմը մասնավորապես հնչեցրել է այն… Կարդալ ավելին »

Կորոնավիրուսի հետևանքները

Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցը վերածվում է «թավշյա» հեղափոխության խորհրդանիշի՝ իր մեջ խտացնելով դիլետանտիզմի բոլոր գույները։ Հյուրանոցում մեր սեփական թղթակից–հեղափոխության առաջնորդն էլ վերածվում է հանրապետության գլխավոր համաճարակաբանի։ Վիրուսը կանցնի կգնա, բայց հիմարության հետևանքները դեռ երկար զգացնել կտան։ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

«Վարչապետի գլխավորությամբ Վրաստան կատարված այցի զրո էֆեկտիվության ապացույցը».Գարեգին Պետրոսյան

Վարչապետ Փաշինյանը հանդիպում է Վրաստանի նախագահին, ապա Վրաստանի Հայկական համայնքի հետ,միևնույն ժամանակ դեպի Ռուսաստան խմիչք տեղափոխող բեռնատարներին վրացաան կողմը շուրջ 10 օր է ապօրինաբար կանգնեցրել է սահմանին որակի ստուգումներ իրականացնելու պատրվակով: Աբսուրդ է, բայց թավշյա է: Խմիչքը վրացական շուայի համար չէ, բայց Վրաստանը հարկ է համարում այդ կերպ արգելանք հանդիսանալ դեպի ռուսական շուկա արտահանվող հայկական… Կարդալ ավելին »

«Հայաստանում ընթանում է ԼԳԲՏ համայնքի կոնֆերանսը».Սոնա Աղեկյան

«Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ Սոնա Աղեկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սույն թվականի մարտի 1-3-ը իմ հայրենիքի մի գեղատեսիլ անկյունում ընթանում է հայաստանյան ԼԳԲՏ համայնքի կոնֆերանսը։ Մարտի 1-ին Նիկոլը կանխեց բոլորիս մուտքը Ծաղկաձոր, որպեսզի որևէ խոչընդոտ չառաջանա։ Եղեք համարձակ»։

«ԱԱԾ-ն մաքրվելու է այն անձանցից, որոնք դավաճան են, հայրենասեր չեն». Էդուարդ Մարտիրոսյան

Ազգային ժողովում ԱՊՀ երկրների ահաբեկչության դեմ պայքարի հարցում տեղեկատվության փոխանակմանն առնչվող համաձայնագրի քննարկման ժամանակ՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանի հարցին, Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը: Գորգիսյանը հիշեց, որ փետրվարի 26-ին վարչապետի կառավարության նիստի ժամանակ հայտարարել էր, որ նախկինում իրավապահ համակարգում եղել են դավաճաններ, որոնք խոչընդոտել են կոռուպցիայի դեմ պայքարին և առաջնորդվել… Կարդալ ավելին »

«Մեր բոլորիս խնդիրը պետք է լինի Արցախի ինքնորոշման իրավունքի իրացումը ապահովելը, և Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը».Վիտալի Բալասանյան

Արցախի նախագահի թեկնածու  Վիտալի Բալասանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երեկ, մարտի 2-ին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ` Իգոր Պոպովը, Էնդրյու Շոֆերը և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը այցելեցին Անկարա, որտեղ հանդիպում ունեցան Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ: Ի պատասխան Չավուշօղլուի հայտարարությանը` այն մասին, որ Արցախի «հարցը պետք է լուծվի Ադրբեջանի ինքնավարության, տարածքային ամբողջականության… Կարդալ ավելին »

Մեր ֆանատիկ կենդանասերները հավասարապես հոգեբուժի վերահսկողության տակ պիտի լինեն, ոնց որ կենդանիներ տանջամահ անողները

Անժելա Էլիբեկովան իր էջում գրում է. «Ես ձեզ ասեմ, մեր ֆանատիկ կենդանասերները հավասարապես հոգեբուժի վերահսկողության տակ պիտի լինեն, ոնց որ կենդանիներ տանջամահ անողները։ Էրկու խումբն էլ ծայրահեղ անառողջ են»։

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի պատասխանը Թուրքիայի ԱԳ նախարար՝ ԼՂ խաղաղ կարգավորման վերաբերյալ հայտարարությանը

  Հարց. Նախօրեին տեղի է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։ Ինչպես եք գնահատում Թուրքիայի ներգրավվածությունը ԼՂ խաղաղ կարգավորման գործընթացում։ Պատասխան. Արդեն իսկ եղել է ՀՀ ԱԳ նախարարի համապատասխան անդրադարձը։ Հավելենք, որ Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ ոչ բարեկամական քաղաքականությամբ, որը ԼՂ հակամարտության համատեքստում արտահայտվում է նաև Ադրբեջանին ցուցաբերվող միակողմանի ռազմաքաղաքական աջակցությամբ, Թուրքիան… Կարդալ ավելին »