Daily Archives: 03.03.2020

Կառավարության վերին օղակների դիլետանտիստական մոտեցումը դառնում է խուճապի պատճառ

Արտակարգ իրավիճակների, համաճարակների, տեղաճարակների դեմ պայքարը մի բան է, որի վրա ժամանակ և միջոցներ չեն խնայում, և պետությունները մշտապես պատրաստվում են դրանց, անկախ նրանից, դրանք լինում են թե չեն լինում: Աստվածաշնչյան Սոդոմի և Հոմորի, պատմական Պոմպեոսի, Տրոյայի, Ատլանտիդայի և հարյուրավոր այլ քաղաքաների, պետությունների կործանման պատմությունները հուշում են, որ միշտ և միշտ եղել են ժամանակաշրջաններ, երբ… Կարդալ ավելին »

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Հանրապետության տարածքում՝ Մարտի 3-ի ցերեկը, 4-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը մարտի 3-ի ցերեկը, 4-8-ն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով: Երևան քաղաքում՝ Մարտի 3-ի ցերեկը, 4-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երևան քաղաքի մարտի 4-ի բազմամյա կլիմայական տվյալներ. • Օդի առավելագույն ջերմաստիճան` 21.00C (2004 թ.) • Օդի նվազագույն ջերմաստիճան` -22.30C… Կարդալ ավելին »

Աննա Հակոբյանը կմեկնի ԱՄՆ, այնուհետև Բրազիլիա և Արգենտինա

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը մարտի 3-ին կմեկնի ԱՄՆ: Մարտի 4-ին Աննա Հակոբյանն ԱՄՆ Պետքարտուղարության հրավերով ՀՀ վարչապետի տիկինը կմասնակցի Կանացի խիզախության միջազգային մրցանակի ամենամյա մրցանակաբաշխությանը  (International Women of Courage), որտեղ նախատեսվում է ԱՄՆ առաջին տիկին Մելանյան Թարմփի ելույթը։ կհանդիպի ԱՄՆ Միջազգային զարգացման… Կարդալ ավելին »

Վահե Գրիգորյանը կրկին անհարգելի պատճառով չի մասնակցել ՍԴ նիստին. Էդգար Ղազարյան

ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «2020 թվականի մարտի 3-ին ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի նախագահությամբ տեղի է ունեցել Սահմանադրական դատարանի նիստ, որին անհարգելի պատճառով չի մասնակցել միայն ՀՀ յոթերորդ գումարման Ազգային ժողովի կողմից ընտրված ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը»։ https://www.facebook.com/photo.php?fbid=779674809222658&set=a.113569129166566&type=3

Զոհրաբ Մնացականյանն արձագանքել է Չավուշoղլուի՝ Մինսկի խմբի համանախագահներին տված խորհրդին

Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլութ Չավուշօղլուի՝ ԼՂ հակամարտության վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին տրվող խորհուրդը մտաբերել է տալիս Ղուկաս 4:23-ը. «Բժիշկ՝ բժշկեա՛ զանձն քո»: ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն իր թվիթերյան գրառմամբ արձագանքել է Չավուշօղլուի այն հայտարարությանը, որ հակամարտությունը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և միջազգայնորեն ճանաչված սահմանների հարգման շրջանակում։

«Ոչ մեկը չի զանգել, տեսնի՝ ոնց եմ». Ադրբեջանի դիպուկահարի կրակոցից վիրավորված սպա

Փետրվարի 15-ին հակառակորդի  դիպուկահարի գնդակից վիրավորված ՀՀ զինծառայողը Արամ Հախվերդյանն էր, նա գանգուղեղային ծանր վնասվածք էր  ստացել ու ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական  հոսպիտալում վիրահատվել: Հիշեցնենք, որ փետրվարի 15-ին Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին՝ Տավուշ-Ղազախ ուղղությամբ, թշնամու դիպուկահարի գնդակից վիրավորվել է ՀՀ զինծառայող։ Այս մասին Մյունխենի Անվտանգության համաժողովի շրջանակներում Արցախյան հիմնահարցի շուրջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ… Կարդալ ավելին »

Դատարանը Ռոբերտ Քոչարյանի և մյուսների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդության մասին որոշում չկայացրեց

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, հետաձգեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովի, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի և ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և գործի վարույթը կարճելու մասին պաշտպանների միջնորդությունների լուծումը՝ մինչև դրանց լուծման համար էական հանգամանքների պարզումը, գործում առկա… Կարդալ ավելին »