Պատմությանը փաստացիորեն առերեսվելու դեռ շատ հետաքրքիր առիթներ և անակնկալներ կլինեն…
«Մոտ օրերս դրությունը կբարելավվի». «Արցախ», ԼՂՀ Գերագույն խորհրդի պաշտոնաթերթ, 27 օգոստոսի 1992թ., №34 (162032)
Հարցազրույցները ՀՀ 3-րդ նախագահի պաշտոնական կայքում՝
https://www.serzhsargsyan.com/…/serzh-sargsyan-artsakh-augu…
«Մենք անպայման կազատագրենք մեր հողերը». «Արցախ», ԼՂՀ Գերագույն խորհրդի պաշտոնաթերթ, 8 սեպտեմբերի 1992թ․, №38(162036)
https://www.serzhsargsyan.com/…/serzh-sargsyan-artsakh-sept…
«Այսօր դրության տերը մենք ենք». «Արցախ», ԼՂՀ Գերագույն խորհրդի պաշտոնաթերթ, 31 հոկտեմբերի 1992թ․, №59(162057)
https://www.serzhsargsyan.com/…/serzh-sargsyan-artsakh-octo…
Խորին շնորհակալություն Հայաստանի նորօրյա պատմության ռազմական և քաղաքական էջերն անաչառորեն և մասնագիտական բծախնդրությամբ ուսումնասիրող մեր լավագույն մասնագետներից մեկին՝ Էդգար Էլբակյանին՝ Արցախի ինքնապաշտպանության կազմակերպման ընթացքի և պատերազմի աներկբա հաղթանակի մասին վկայող այս հարցազրույցների շարքը շուրջ 30 տարիների հեռավորությունից Արցախի արխիվներից գտնելու և մեզ տրամադրելու համար:
Արժեքավոր այս հարցազրույցները լավագույնս են պատկերացում տալիս Արցախյան հերոսամարտի ծանր, բացև հերոսական տարիների, պատերազմի ողջ դաժանության, այդ ժամանակների առօրյա խնդիրների ու դժվարությունների մասին: Ժամանակագրորեն ընթերցեք վերնագրերը և տեսեք ինքնապաշտպանությունից հաղթանակի հասնելու վճռականությունն ու խոստման կատարումը: Ասում եք՝ ինչպե՞ս կազմավորվեց հայոց բանակը, ի՞նչ դժվարությունների գնով, ինչպե՞ս փոքրաթիվ ուժերով, բայց հայոց հզոր ոգով հնարավոր դարձավ հաղթանակն ու հակառակորդին զինադադար պարտադրելը, առայժմ ընթերցեք այս արխիվային փաստաթղթերը: Պատմությանը փաստացիորեն առերեսվելու դեռ շատ հետաքրքիր առիթներ և անակնկալներ կլինեն…