«Նիկոլ Փաշինյանի հայտարարած հարատև խաղաղությունը հեքիաթ է». Մենուա Հարությունյան

«Նիկոլ Փաշինյանի հայտարարած հարատև խաղաղությունը հեքիաթ է». քաղաքական մեկնաբան Մենուա Հարությունյանը, անդրադառնալով Փաշինյան-Ալիև մյունխենյան հանդիպման ժամանակ մեր երկրի վարչապետի ևս մեկ անգամ հնչեցրած  մտքին, թե արցախյան խնդրի կարգավորումը պետք է ընդունելի լինի երեք կողմերի համար էլ, շեշտեց, որ նման բան հնարավոր չէ, քանի դեռ մեր հարևան երկր«Առանձին վերցրած Արցախի հարց չկա, դա ՀՀ-ի անվտանգության հարցն է: Նիկոլը Մյունխենում ասում էր՝ «Ալիև, խնդրում եմ, ասա, որ ես նախկիններից լավն եմ, միակն եմ, որն ասում է, որ որոշումը պետք է երեք ժողովուրդների շահերից բխի, ինքն ուզում էր, որ Ալիևն իրեն գովի: Ալիևը լուրջ դեմքով ասում էր՝ «հա, դու լավն ես, բայց ես Ադրբեջանի սուլթանն եմ և խոսում եմ իմ ժողովրդի անունից, իմ ժողովուրդը պարզ ասում է՝ ինչ է ուզում, ուզում է գնա Շուշիում և Ստեփանակերտում ապրի, որ հետո էլ գնա Երևանում ապրի»: Այս կոնցեպցիայի մեջ Նիկոլ Փաշինյանը որ մտածել է, թե  ինքն աշխարհին ցույց կտա, որ մենք խաղաղասեր ենք, խաղաղություն ենք ուզում, իսկ Ադրբեջանը՝ ոչ, չի աշխատում, ինչո՞ւ, որովհետև Ադրբեջանն ի սկզբանե, առանց թաքցնելու, պարզ ասում է, որ հենց հնարավորություն ունեցան, հարձակվելու են, ախպե՛ր ջան, գրավելու են և՛ Արցախը, և՛ Հայաստանը, իսկ այստեղ այդ անիմաստ, կեղծ խաղաղասիրությունը խնդիր չի լուծում»,- իր եզրահանգումները փոխանցեց քաղաքական մեկնաբանը:ի  ղեկավարը հնարավոր բոլոր ամբիոններից հայտարարում է, որ Արցախն ադրբեջանական տարածք է.

Մենուա Հարությունյանը  նշել է  որ անկախ քաղաքական հայացքներից, երբ խնդիրը վերաբերում է մեր ընդհանուր ռազմական թշնամուն, բոլորը կանգնած են վարչապետի թիկունքին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Բայց ինքն էլ պետք է հասկանա, որ քանի որ մենք ունենք թշնամի, և ագրեսոր թշնամի, որ պատրաստակամություն է հայտնում մեր պետությունները նվաճելու, պետք է օր առաջ միավորի մեր ժողովրդին, վերացնի սևն ու սպիտակը, համախմբի բոլորիս մեր եռագույնի ներքո, ազատ արձակի Ռոբերտ Քոչարյանին, ներողություն խնդրի Սերժ Սարգսյանից, համախմբի ողջ քաղաքական էլիտան, բոլորս միասին  խելք խելքի տանք, հասկանանք՝ ո՞նց ենք դիմագրավելու այս աղետը: Կամ պետք է ասի, որ՝ չեմ կարողանում իմ ներսի «փոքրիկ աբիժնիկին» սպանեմ, և հրաժարական տա: Մյունխենում մենք համոզվեցինք, որ Նիկոլը կա՛մ պետք է սթափվի, կա՛մ պետք է հեռանա»,- ասաց Մենուա Հարությունյանը:

Հոգեբան Միհրդատ Մադաթյանի կարծիքով՝ արցախյան խնդրի երեք կողմերի համար ընդունելի լուծումը նույնքան անհավանական է, որքան, եթե ինքը որոշի «իր մեքենայով թռչել Մարս»: Որպես հոգեբան՝ անդրադառնալով Փաշինյան-Ալիև հանդիպման ընթացքում երկու երկրների ղեկավարների ժեստերին, Մադաթյանն ասաց.

«Ոչ վերբալ կոմունիկացիան մեր դեպքում պարտվողական էր՝ մարմնի դիրքերը, «հես ա կգնամ» պոզան, շփոթվածությունը, որին հակադարձում էր մեր թշնամու բավականի հպարտ ու ագրեսիվ կեցվածքը: Եթե ուշադիր նայեք Նիկոլ Փաշինյանի մուտքը, մինչև բրիֆինգը, և կողքին դնեք Նիկոլ Փաշինյանի մուտքը «Մարիոթ», երբ Սերժ Սարգսյանի հետ պետք է հանդիպեր, դրանք շատ իդենտիկ պոզաներ էին: Այն ժամանակ էլ ինքը չգիտեր, թե ինչ է տեղի ունենալու, և հանդիպում էր մի մարդու հետ, որն այն ժամանակ իրենից շատ հզոր էր: Հիմա նա ցույց տվեց միևնույն բանը, նույն կուզիկ վիճակը, դեմքի նույն ագրեսիվ հայացքը: Մենք երբեք այսպիսի հանդիպումներ չենք ունեցել, մենք ունեցել ենք նախագահներ՝ վատ, լավ, գող, չգող, բայց Ալիևի հետ հանդիպումների ժամանակ նրանք եղել են հպարտ, հավասարը հավասարի պես, անգամ թելադրողական վիճակում, որովհետև մենք հաղթող ենք»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հոգեբանին նաև զարմացրել էր այն փաստը, որ հանդիպման ընթացքում վարչապետը խոսել է, օրինակ՝ Տիգրան Մեծի մասին, որը խնդրի կարգավորման գործում հիմա որևէ դեր չի կարող խաղալ, բայց չի խոսել Խոջալուի դեպքերի մասին:

Մանրամասն`168.am-ի տեսանյութում.

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով