ՀՀԿ-ն հայտնում է, որ գրասենյակում այսուհետ գործելու է հանրային ընդունարան:
Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
«Ընդունարանին կարող եք դիմել ձեր խնդիրներով ու ձեզ մտահոգող հարցերով: Ընդունարանի կողմից ձեզ կտրամադրվի անհրաժեշտ ոլորտային խորհրդատվություն: Ընդունարանը հետամուտ կլինի ձեր կողմից ներկայացված խնդիրների բարձրաձայնմանը և դրանց հետևողական լուծմանը:
Ընդունարանին կարող եք դիմել նաև մեր էլեկտրոնային հարթակի միջոցով»,- ասված է ՀՀԿ-ի տարածած հաղորդագրության մեջ:
Նշենք, որ ընդունարանը չի ցուցաբերելու ֆինանսական աջակցություն և չի զբաղվելու բարեգործությամբ: