Խոշոր ու ողբերգական ավտովթար Արարատի մարզում

shamshyan.com-ի  փոխանցմամբ,այսօր՝ փետրվարի 28-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։50-ի սահմաններում Մխչյան գյուղի Երևանյան խճուղում բախվել են BMW մակնիշի 35 MT 629 համարանիշի և ՎԱԶ 2106 մակնիշի 34 NA 159 համարանիշի ավտոմեքենաները։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «06»-ի վարորդը տեղում մահացել է, իսկ «06»-ն էլ բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Mitsubishi Chariot մակնիշի 36 QD 374 համարանիշի ավտոմեքենային։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Արտաշատի թիվ 23 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ ջոկատի հրամանատար Արմեն Միքայելյանի գլխավորությամբ։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։ Ժամանել է նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանը։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պետ Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Արտաշատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ։ Այս պահին վթարի վայրի զննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության քննիչները՝ վարչության պետ Ամբակում Գրիգորյանի և քննչական վարչության պետի տեղակալ Կարեն Թադևոսյանի գլխավորությամբ։ Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Նարեկ Սաֆարյանը։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և մահացածի ինքնությունը։ Վարորդներին առաջինը օգնության են հասել վթարի վայրի հարևանությամբ գտնվող «Առլանդա» առևտրի կենտրոնի աշխատակիցները, ովքեր նաև հոգեբանական օգնություն են ցուցաբերել BMW-ի վարորդին։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Արտաշատի բաժնի պահանվող հատուկ տարածք։

Մանրամասն`shamshyan.com-ի  տեսանյությում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով