Գազի հնարավոր թանկացման մասին հանրությունը կիմանա հանրաքվեից հետո․ իշխանության խնդրանքը.politik.am

politik.am-ը գրում է.

Ինչպես հայտնի է մամուլի հրապարակումներից, հնարավոր է, որ այս տարվա ապրիլի մեկից գազը Հայաստանում թանկանա։ Այն, որ գազը թանկանալու էր, գիտեինք բոլորս։ Ավելին, այս ամիսների ընթացքում այն արդեն թանկացել էր, պարզապես «Գազպրոմ-Արմենիայի» հաշվին, մեղմ ասած, այդ թանկացումը հասարակ բնակիչ բաժանորդն իր վրա չէր զգում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Սակայն, ինչպես սպասելի էր, արդեն այդ միջանկյալ որոշման ժամանակն էլ մոտենում է իր վերջին եւ ապրիլի մեկով ամենայն հավանականությամբ կներկայացվի գազի թանկացման հայտը։ «Politik»-ին բավական ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել այս ամենից։

Այսպես, պարզվում է, որ իշխանությունները ներկայումս «ոտ ու ձեռ են ընկել», որպեսզի թանկացման հայտը ներկայացվի գոնե մի փոքր ուշ, իսկ ավելի կոնկրետ՝ ամսի հինգի հանրաքվեից հետո։ Կարելի է պատկերացնել, թե, եթե ապրիլի մեկով գազը թանկանա, ապա ասենք հանրաքվեի վրա այն ինչ ազդեցություն կարող է ունենալ։ Այս ամենի կողքին դիտարկեք նաեւ, որ բացարձակապես անիմաստ հանրաքվեի համար 3,4 միլիարդ դրամ է ծախսվում, ու պատկերը կամբողջականանա։

Նույնիսկ պողոսները կհարցնեն Փաշինյանին, թե այդ 3,4 միլիարդը ինչու որպես դոտացիա չի տրվում, գոնե չքավոր ընտանիքների համար թանկացման բեռը մեղմացնելու եւ տրվում է այն բանի համար, որպեսզի կյանքի կոչվի Նիկոլ Փաշինյանի կպչուն միտքը՝ այն է՝ Հրայր Թովմասյանին «տուն ուղարկելը»։ Խաղաքարտերը հիմա արդեն ռուսական կողմի ձեռքում են, որ Փաշինյանն ուզի չուզի ընդունելու է դա, քանի որ այլընտրանքը պարզապես չկա, այն էլ ռեգիոնալ նման բարդ վիճակում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով