ՍԴ որևէ դատավոր չի դիմել վաղ կենսաթոշակի անցնելու համար. այսօր վերջին օրն է

 

Փետրվարի 27-ին լրանում է Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակային համակարգին անցնելու վերջնաժամկետը, ըստ որի՝ երկամսյա ժամկետում 7 դատավորները, այդ թվում՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, եթե մինչ այս օրը  հրաժարական տային, ապա մինչև իրենց պաշտոնավարման ժամկետի լրանալը կստանային իրենց աշխատավարձի չափով կենսաթոշակ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հիշեցնեմ, որ ավելի վաղ  Ազգային ժողովը 75 կողմ և 34 դեմ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել էր Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման օրինագիծը: Այն հաստատվել էր նաեւ Հայաստանի նախագահի կողմից։  Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նախագծի մասին Ազգային ժողովում իր ելույթում հայտարարել էր, որ սա հնարավորություն է տալիս ՍԴ դատավորներին «պատվով հեռանալ, սեղմել պետության կողմից իրենց մեկնված ձեռքը և չխոչընդոտել 2015-ի փոփոխություններով նախատեսված Սահմնադրական դատարանի նոր մոդելի ձևավորմանը»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով