ՊԵԿ-ը ստուգումներ է սկսել այն գործարարների մոտ, որոնք չեն մասնակցել «Այո»-ի դրամահավաքին

 

Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի անցկացումն այլև փաստ է: Ապրիլին 5-ին տեղի ունենալիք հանրաքվեի համար «Այո»-ի ճակատը փետրվարի 25-ին դրամահավաք էր կազմակերպել:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հրավիրյալների շարքում են եղել նաև մի շարք մեծահարուստներ, որոնք, սակայն, չեն ներկայացել դրամահավաքին:

alternativ.am--ի տեղեկություններով՝ այն գործարարները, որոնք հրավիրվել, սակայն չեն մասնակցել իշխանական թևի կազմակերպած դրամահավաքին, հայտնվել են ՊԵԿ-ի խոշորացույցի ներքո: Վերջին երկու օրերին գործարարներին պատկանող բիզնեսներում ՊԵԿ-ը ստուգումներ է սկսել:

Սպասվող հանրաքվեի դրամահավաքին «այո» չասած գործարարներին իշխանությունը պատժելու նոր միջոց է գտել: Նրանց պատկանող հաստատություններում   շուտով խոշոր չափերի խախտումներ կամ թերացումներ կհայտնաբերվեն, ինչի արդյունքում էլ գործարարները ստիպված կլինեն տուգանքներ վճարել: Այսպիսով, վերջիններս ինքնակամ պետությանը կհատկացնեն կլորիկ գումարներ….

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հիշեցնենք, որ դրամահավաքի ընթացքում 205 միլիոն դրամ է հավաքվել:

Աղբյուր` alternativ.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով