Լարիսա Մինասյանի ներկայցուցիչը չի բացառում, որ իրենց մոտ կեղծվել են Հայկ Բաբուխանյանին առնչվող փաստաթղթերը

ՍԻՄ նախագահ, ԱԺ VI (օրինական) գումարման պատգամավոր Հ. Բաբուխանյանն ընդդեմ «Բաց հասարակության» հիմնադրամի (Soros) տնօրեն Լարիսա Մինասյանի` այսօր կայացած  նախնական դատական նիստի ընթացքում, հայցվոր կողմի ներկայացուցիչ Լեւոն Բաղդասարյանը հանդես եկավ միջնորդությամբ, որպեսզի դատարանը նշանակի դատաձեռագրաբանական փորձաքննության, որպեսզի մասնագետի կողմից հստակ պարզաբանում տրվի, թե արդյո՞ք Լարիսա Մինասյանի կողմից դատարան որպես ապացույց ներկայացված գրությունների մեջ նշված ստորագրությունները եւ այնտեղ առկա իբր Հայկ Բաբուխանյանի կողմից արված ռուսերեն լեզվով գրությունները` (ընդ որում տառասխալներով, այն դեպքում երբ Բաբուխանյանը կատարելապես տիրապետում է ռուսերենին) կատարվել են վերջինիս կողմից թե՞ ոչ: Եթե ո՛չ, ապա ո՞վ է արել եւ ո՞վ է ստորագրել: Երկրորդ, նշված գրառումները ժամանակագրական առումով ե՞րբ են կատարվել, «Դրամաշնորհի հաշվետվություն» վերանագրով փաստաթղթում առկա ստորագրությունը ո՞ւմ կողմից է կատարված, արդյո՞ք նշված ստորագրությունը պատկանում է Հայկ Բաբուխանյանին: ՍԻՄ նախագահը մեկ անգամ եւս պնդեց, որ դրանք իր ձեռագիրը եւ իր ստորագրությունները չեն:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դատարանը հայտնեց, որ վերոնշյալ միջոնորդության վերաբերյալ ստացել է առարկություն Լարիսա Մինասյանի կողմից: Ըստ պատասխանողի`  փորձաքննության արդյունքները այլեւս էական լինել չեն կարող: Ավելին, պատասխանողը չբացառեց, որ հնարավոր է այդ գրությունը գրված լինի ոչ թե Բաբուխանյանի, այլ իր անունից մեկ ուրիշի կողմից: Այսինքն Լարիսա Մինասյանի ներկայցուցիչը չի բացառում, որ իրենց մոտ կեղծվել են Հայկ Բաբուխանյանին առնչվող փաստաթղթերը, որոնց հիման վրա Լարիսա Մինասյանը այսքան մեծ աղմուկ բարձրացրեց, Հայկ Բաբուխանյանին անվանելով «սորոսական», ինչն էլ դարձավ դատի առարկան:

Դատավոր Դիաննա Հովհաննիսյանը անկեղծորեն զարմացավ, թե եթե Սորոսի ներկայուցուցիչների համար այդքան էական չէ այն հարցը, թե իրենց կողմից դատարանին ներկայացված փաստաթղթերը կեղծ են, թե իրական, այդ դեպքում ինչո՞ւ էին ներկայացնում այդ փաստաթղթերը: Սակայն Լարիսա Մինասյանի ներկայացուցիչը շարունակում էր համառորեն պնդել, որ ոչ մի դեպքում չի կարելի ուղարկել իրենց կողմից ներկայացված ապացույցները ձեռագրաբանական փորձաքննության: Ընդ որում որեւէ բացատրություն դրան այդպես էլ չէր  տրվում: Տպավորությունն այնպիսին էր, որ Լարիսա Մինասյանը եւ իր ներկայացուցիչը դատարանում լավ էլ գիտեին, որ փորձաքննությունից հետո պայթելու է հսկայական սկանդալ` Սորոսի հայաստանյան ներկայացուցչությունում փաստաթղթերի կեղծման վերաբերյալ: Եվ սկանդալով գործը չէր ավարտվելու, քանի որ Հայկ Բաբուխանյանի ներկայացուցիչ Լեւոն Բաղդասարյանը հայտատարեց, որ փորձաքննության արդյունքներով դիմելու է նաեւ քրեական գործ հարուցելու միջնորդությամբ:

Մի խոսքով` Լարիսայի համար այս ամենը կարող էր ավարտվել մեծ եւ շատ մեծ խայտառակությամբ, եթե օգնության չգար դատավոր Դիաննա Հովհաննիսյանը: Վերջինս տեսնելով, որ  Լարիսա Մինասյանի շուրջ օղակը սեղմվում է, իսկ նրա ներկայացուցիչը արդեն հայտարարում է, որ չի բացառվում, որ փաստաթղթերի տակ գրվածը Հայկ Բաբուխանյանի ձեռքով չէ, որոշեց  մերժել փաստաթղթերը փորձաքննության ուղարկելու Հայկ Բաբուխանյանի ներկայացուցչի միջնորդությունը հետեւյալ պատճառաբանությամբ. «Միջնորդությունը մերժվում է, քանի որ այն փաստաթղթերը, որոնց արժանահավատության հետ հարց է բարձրացվում` ըստ պատասխանող կողմի, ներկայացված են ոչ այն հանգամանքները ապացուցելու համար ` ինչը հայցվոր կողմի կողմից ընկալվում է: Եվ այս պայմաններում, ներկայացված ապացույցների դիտարկումը, դրանք փորձաքննության ենթարկելը` դատարանը գտնում է, որ այս գործի ելքի վրա ազդել չի կարող»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դատարանի որոշմանը ի պատասխան հանդես եկավ Հայկ Բաբուխանյանի շահերի ներկայացուցիչ Լեւոն Բաղդասարյանը.«Հարգելի՛ նախագահող, ես կարծում եմ, որ Դուք խախտեցիք օրենքով սահմանված Ձեզ տրված իրավասությունների շրջանակը: Քանի որ Դուք նախնական դատական փուլում գնահատական տվեցիք այն ապացույցներին, որի գնահատականը պետք է տայիք այն քննարկելուց հետո` խորհրդակցական սենյակում: Դուք թույլ չտվեցիք, որպեսզի մրցակակցային դատավարության հիմքով հայցվոր կողմը կարողանա ներկայացվնել նաեւ իր արգումենտները: Նման պայմաններում` ես կարծում եմ, որ ըստ էության, նախնական դատական նիստի ընթացքում իրականացվեց ընտրովի արդարադատություն»:

Մնում է ապշել, թե ինչ տրամաբանությամբ է դատավորը մերժում փորձաքննության ենթարկել իրեն որպես ապացույց ներկայացվող փաստաթղթերը, երբ շատ հստակ հնչում է հայտարարություն, որ դրանք կեղծված են: Այստեղ բացատրությունը կարող է լինել միայն մեկը, դատավորն ամեն ինչ անում է, որպեսզի փրկի Սորոսին: Իսկ թե ինչո՞ւ է նա դա անում, դա արդեն կարելի է միայն ենթադրել: Սակայն այստեղ կարելի է հիշել Նիկոլ Փաշինյանի հայտնի հայտարարությունը. «Արդյո՞ք կա որեւէ մի դատավոր, որ ինձ կարող է «ոչ» ասել»:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

iravunk.com

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով