«5-րդ ալիք» ՀԸ փոխտնօրենը հերքում է ծեծի ենթարկվելու մասին տեղեկությունը

«5-րդ ալիք» ՀԸ փոխտնօրեն Արմեն Անդրեասյանը հերքում է տեղեկությունը, թե ինքը ծեծի է ենթարկվել։

«Ես հերքում եմ այդ տեղեկությունները»,– Tert.am-ի հետ զրույցում ասաց Արմեն Անդրեասյանը՝ անդրադառնալով մամուլում հայտնված տեղեկություններին, թե փետրվարի 2-ին ծեծի է ենթարկվել։

Հիշեցնենք, shamshyan.com-ը՝ հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, որ փետրվարի 2-ին՝ ժամը 00:30-ի սահմաններում, ահազանգ է ստացվել ոստիկանություն, որ Մերգելյան ինստիտուտի մոտ մի խումբ անձինք ծեծի են ենթարկել մի քաղաքացու:  Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները պարզել են, որ տուժածը Երևանի բնակիչ, 43-ամյա Արմեն Անդրեասյանն է, ում վիճաբանության ժամանակ անհայտ անձը ծեծի է ենթարկել:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով