Daily Archives: 29.02.2020

Երևանում շտապօգնության աշխատակիցներն իրանական համարանիշներով բեռնատարից իջեցնում են վարորդին և դիմակ հագցնելով՝ հավանաբար տեղափոխում հիվանդանոց

Երեկ՝ փետրվարի 28-ին,shamshyan.com-ի ընթերցողներից մեկը տեսանյութ է ուղարկել խմբագրություն և ըստ նրա՝ տեսանյութում երևում է, թե ինչպես են Երևանում՝ «Նաիրիտ» գործարանի հարևանությամբ հատուկ պաշտպանիչ հանդերձանքով շտապօգնության աշխատակիցները փորձում իրանական համարանիշներով բեռնատարից իջեցնել վարորդին, որից հետո նրան դիմակ են հագցնում և, հավանաբար, տեղափոխում հիվանդանոց: shamshyan.com

Փաշինյանի նախկին խոսնակի կայքերի ֆինանսավորման թելերը տանում են դեպի Սամվել Ալեքսանյան. «Փաստինֆոն»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկին մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը երկու կայք է հիմնել՝ NewArmenia.am և 365news.am: Կայքերի ընթացիկ համակարգմամբ զբաղվում է նրա դուստրը, իսկ ինքը՝ Կարապետյանը ֆինանսական հարցերն է լուծում: Այս մասին գրում է «Փաստինֆոն»: Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս երկու կայքերի ֆինանսավորումն իրականցնում է նախկին օլիգարխ, ներկայումս իշխանությունների հետ սերտ կապեր ունեցող Սամվել Ալեքսանյանը: Yerevan.Today-ը երեկ հայտնել է,… Կարդալ ավելին »

Եղնիկ՝ Երևանի փողոցներում

Երեկ երեկոյան հետաքրքրաշարժ դեպքի են ականատես եղել քաղաքացիները։ Նար Դոս փողոցում նկատել են եղնիկի։ Իսկ թե ինչպես է եղնիկը հայտնվել փողոցում, դեռեւս հայտնի չէ։ Աղբյուրը՝ hraparak.am

Ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանը կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ է տվել

Փետրվարի 28-ին ոստիկանությունում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանը։ Մասնակցում էին ոստիկանության կոլեգիայի անդամներ, կենտրոնական վարչակազմի ծառայությունների ղեկավարներ, մարզային վարչությունների ու տարածքային բաժինների պետեր։ Խորհրդակցության հիմնական թեման ապրիլի 5-ին կայանալիք հանրաքվեի քարոզարշավի և բուն օրվա ընթացքում ոստիկանության գործողություններն էին։ Արման Սարգսյանը նշեց, որ հանրաքվեի պատշաճ նախապատրաստման և անցկացման համար… Կարդալ ավելին »

ՀՀ-ում վերջին երեք տարիներին ավելացել է ինքնասպանությունների թիվը. ո՞րն է պատճառը. «Ժողովուրդ»

  «Ժողովուրդ» թերթը գրում է․  «Հայաստանում վերջին երեք տարիներին ավելացել է ինքնասպանությունների թիվը: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ 2017 թվականին Հայաստանում ինքնասպանության և ինքնասպանության փորձերի դեպքերը կազմել են 562, 2018 թվականին՝ 606, իսկ 2019 թվականին դրանց թիվը 613 է եղել: Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ մեր հանրապետությունում ինքնասպանություն գործողների մեջ մեծ թիվ են կազմում… Կարդալ ավելին »

Կան փակ ավտոճանապարհներ

Փետրվարի 29-ի ժամը 10:57-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն: Վարդենյաց լեռնանցքը փակ է բեռնատարների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝… Կարդալ ավելին »

Քննարկվում է զորակոչային տարիքի շեմը բարձրացնելու հարցը. «Փաստ»

««Փաստ» թերթը պարբերաբար տեղեկություններ է ստանում, որ իշխանության ներսում զորակոչային խնդիրների հետ կապված ակտիվ քննարկումներ են ընթանում: Մասնավորաբար, ըստ մեր տեղեկությունների, առաջարկներից մեկը վերաբերում է զորակոչային տարիքի շեմը բարձրացնելուն: Ըստ մեր աղբյուրների, խոսքն այն մասին է, որ զորակոչային տարիքը 18-ից 27 տարեկանի փոխարեն դառնա 20-ից (նույնիսկ 21-ից) 30 տարեկան: Այսինքն, բանակ զորակոչել ոչ թե 18… Կարդալ ավելին »

Արսեն Թորոսյանը «ՁԻԱՀ-ի կենտրոնի» տնօրեն է նշանակել Հարկայինի նախկին օպերին. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը պարբերաբար հայտնվում է տհաճ պատմությունների մեջ: Այս անգամ նախարարի թիրախում է հայտնվել «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը»: Հիշեցնենք, որ օրերս Թորոսյանն աշխատանքից ազատել է կենտրոնի երկարամյա տնօրեն, ոլորտի բացառիկ մասնագետ Սամվել Գրիգորյանին եւ այդ պաշտոնին նշանակել է Հարկայինի օպերատիվ վարչության նախկին աշխատակից Արթուր Բերբերյանին, որը որեւէ առնչություն չունի… Կարդալ ավելին »

Ֆլեշի Բարսեղին դատի են տվել. այս անգամ հայցվորը Երևան համայնքն է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Դատական հայց՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մտերիմ գործարար Բարսեղ Բեգլարյանի դեմ: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Երեւան համայնքը՝ ի դեմս Երեւանի Էրեբունի վարչական շրջանի, դիմել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան եւ քաղաքացիական հայց է ներկայացրել «Ֆլեշ» ընկերության դեմ, պահանջում է, որ դատարանը «Ֆլեշ» ՍՊԸ-ից բռնագանձի շուրջ 7 մլն դրամ:… Կարդալ ավելին »

«Շուտով Դուք նորություն կստանաք». Երվանդ Խունդկարյանը Վճռաբեկ դատարանի լուծարման հարցը սխալ է համարում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Տեւական ժամանակ է, ինչ բարձրաձայնվում է Վճռաբեկ դատարանի լուծարման հարցը, սակայն դատարանի նախագահի պաշտոնը զբաղեցնող Երվանդ Խունդկարյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում սխալ համարեց նման որոշումը: «Ես, բնականաբար, դա ճիշտ համարել չեմ կարող, որովհետեւ մենք ունեցանք մեր զարգացումը, մենք ունեցանք դատաիրավական բարեփոխումներ՝ 3 փուլ անցած, եւ հիմա գտնվում ենք 4-րդ փուլում: Ես… Կարդալ ավելին »