Արսեն Թորոսյանը «ՁԻԱՀ-ի կենտրոնի» տնօրեն է նշանակել Հարկայինի նախկին օպերին. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը պարբերաբար հայտնվում է տհաճ պատմությունների մեջ:

Այս անգամ նախարարի թիրախում է հայտնվել «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հիշեցնենք, որ օրերս Թորոսյանն աշխատանքից ազատել է կենտրոնի երկարամյա տնօրեն, ոլորտի բացառիկ մասնագետ Սամվել Գրիգորյանին եւ այդ պաշտոնին նշանակել է Հարկայինի օպերատիվ վարչության նախկին աշխատակից Արթուր Բերբերյանին, որը որեւէ առնչություն չունի առողջապահական համակարգի հետ:

Եվ սա առաջին դեպքը չէ, երբ Արսեն Թորոսյանն աշխատանքից ազատում է բժիշկ-կառավարիչների եւ նրանց փոխարեն պաշտոնների է նշանակում ոլորտի հետ կապ չունեցող մարդկանց, այդ թվում՝ իր մերձավոր շրջապատից:

Նշենք, որ երեկ ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի գրեթե ողջ անձնակազմը աշխատանքից ազատման կոլեկտիվ դիմում է գրել՝ հայտարարելով, որ ստեղծված իրավիճակի ողջ պատասխանատվությունը կրում է Առողջապահության նախարարությունը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Բացի տնօրենի փոփոխությանը դեմ լինելուց, կենտրոնի մասնագետներն անընդունելի են համարում ՁԻԱՀ-ի կենտրոնը «Նորքի» ինֆեկցիոն հիվանդանոցին միավորելու՝ նախարարի միանձնյա որոշմանը: Մեզ հետ զրույցում համակարգի մի շարք մասնագետներ հույս էին հայտնում, որ Թորոսյանն ավելի շուտ կհեռացվի համակարգից, քան նրան կհաջողվի անդառնալիորեն քանդել առողջապահության ողջ համակարգը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով