ՀՀ-ում վերջին երեք տարիներին ավելացել է ինքնասպանությունների թիվը. ո՞րն է պատճառը. «Ժողովուրդ»

 

«Ժողովուրդ» թերթը գրում է․  «Հայաստանում վերջին երեք տարիներին ավելացել է ինքնասպանությունների թիվը: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ 2017 թվականին Հայաստանում ինքնասպանության և ինքնասպանության փորձերի դեպքերը կազմել են 562, 2018 թվականին՝ 606, իսկ 2019 թվականին դրանց թիվը 613 է եղել:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ մեր հանրապետությունում ինքնասպանություն գործողների մեջ մեծ թիվ են կազմում գործազուրկները: Ըստ որոշ մասնագետների՝ մարդիկ իրենց կյանքին վերջ են դնում սոցիալական վատ պայմանների, վախերի, կրոնական գաղափարախոսության պատճառով:

Նշենք, որ Հայաստանում ինքնասպանություններ գրանցվում են նաև քրեակատարողական հիմնարկներում և զինված ուժերում: Միայն զինված ուժերում ընթացիկ տարում ունեցել ենք 13 մահվան դեպք, որից 4-ը եղել է ինքնասպանություն:

Սակայն հոգեբան Սամվել Խուդոյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում, անդրադառնալով ինքնասպանությունների վիճակագրական տվյալներին, նկատեց. «Ես մտածում եմ, որ հետհեղափոխական ցնցումներն են պատճառը: Շատերի համար այդ շրջանը կործանարար էր. չէ՞ որ նրանք նոր սկսել էին կարիերա ստեղծել, և հանկարծ միանգամից այդ ամեն ինչը քանդվեց, ամեն ինչ փոխվեց: Բացի ֆինանսական խնդիրների ի հայտ գալուց, կյանքը փոխվեց, որովհետև հեղափոխությունից հետո բավական շատ մեծ թվով մարդիկ խաղից դուրս մնացին», – նշեց նա»,-գրում է թերթը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով