Daily Archives: 04.02.2020

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները

Փետրվարի 3-4-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 3 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում և Բյուրական գյուղում: Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել բոլոր ավտոմեքենաները:

ՀՔԾ-ն Արա Բաբլոյանի և Արսեն Բաբայանի գործը կրկին հետ է ուղարկել դատախազություն. «Հրապարակ»

  «Հրապարակ» թերթը գրում է. «ՀՔԾ-ն ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի եւ աշխատակազմի նախկին ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանի դեմ Արման Բաբաջանյանի դիմումի հիման վրա գործ էր հարուցել եւ հոկտեմբերի 28-ին մեղադրանք առաջադրել՝ պաշտոնական կեղծիքի եւ ՍԴ լիազորությունների յուրացմանն օժանդակելու հոդվածով։ Դեկտեմբերի 24-ին դատախազությունը, մեղադրական եզրակացությունը չհաստատելով, գործը լրացուցիչ քննության էր վերադարձրել։ Ընդ որում, որոշման մեջ… Կարդալ ավելին »

Ռուսաստանում հայերի համար ռեզոնանսի նոր բեւեռ է ձեւավորվում. Մոսկվան դեռ «ստավկա» չի դրել որևէ մեկի վրա. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե ռուսական շրջանակներին ահավոր դուր չի եկել Նիկոլ Փաշինյանի` կապանյան ասուլիսում, Ռուսաստան կատարելիք պաշտոնական այցից առաջ, հնչեցրած հերթական «քայքայիչ» միտքը` Ռուսաստանի գիտությամբ է տեղի ունեցել ապրիլյան պատերազմը: Ասում են` Ռուսաստանը, որն այս պահին վերջնական «ստավկա» չի դրել հայաստանյան խաղացողներից որեւէ մեկի վրա, սպասում է Պուտինի սկսած վերադասավորություներն ավարտվեն Ռուսաստանում,… Կարդալ ավելին »

Փրկարարները անվտանգ տարածք են տեղափոխել օձին

Փետրվարի 3-4-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 1 ահազանգ է ստացվել հանրապետության տարածքում նկատված օձի վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում: Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են մեկ գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

Մեսիջ՝ ՀՀ իշխանությունների՞ն. Հանձնաժողովականը՝ Իրանի դեսպանության մշակութային կցորդ՝ ՎԵՏՕ-ի գրասենյակ այցելության մասին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Իրանի դեսպանության մշակութային կցորդն այցելել էր ՎԵՏՕ-ի գրասենյակ` դիտելու «սորոսականների» պատը․ ինչպիսի՞ն է իշխանությունների վերաբերմունքը դրան, մանավանդ որ ԱԺ արտաքին հարցերի հանձնաժողովը եւ Հայաստան-Իրան բարեկամական խումբը չարձագանքեցին Իրանում տեղի ունեցող իրադարձություններին․ հարցրինք իմքայլական, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Տաթեւ Հայրապետյանին։ «ՎԵՏՕ-ի գրասենյակ կատարված այցի նկատմամբ որեւէ վերաբերմունք չկա, մենք այդ հարցը… Կարդալ ավելին »

Փողոցային արդարադատություն զինվորի գործով. գլխավոր հարցը մնաց օդում կախված. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Փետրվարի 2-ին հայ հանրությունը բավականին տխուր տեսարանի ականատես եղավ. կիրակի օրը Արմավիրի մարզի Հայթաղ համայնքից մարդիկ վերցրել էին բանակում մահացած զինվոր Վահրամ Ավագյանի դին եւ բերում էին Երեւան: Բարեբախտաբար, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին հաջողվեց համոզել հարազատներին հետ տանել դին, հուղարկավորությունը պատշաճ կազմակերպել: Տեղի ունեցածը, սակայն, բազում հարցեր է առաջացնում: Նախ՝… Կարդալ ավելին »

«5-րդ ալիք» ՀԸ փոխտնօրենը հերքում է ծեծի ենթարկվելու մասին տեղեկությունը

«5-րդ ալիք» ՀԸ փոխտնօրեն Արմեն Անդրեասյանը հերքում է տեղեկությունը, թե ինքը ծեծի է ենթարկվել։ «Ես հերքում եմ այդ տեղեկությունները»,– Tert.am-ի հետ զրույցում ասաց Արմեն Անդրեասյանը՝ անդրադառնալով մամուլում հայտնված տեղեկություններին, թե փետրվարի 2-ին ծեծի է ենթարկվել։ Հիշեցնենք, shamshyan.com-ը՝ հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, որ փետրվարի 2-ին՝ ժամը 00:30-ի սահմաններում, ահազանգ է ստացվել ոստիկանություն, որ Մերգելյան ինստիտուտի… Կարդալ ավելին »