Մեսիջ՝ ՀՀ իշխանությունների՞ն. Հանձնաժողովականը՝ Իրանի դեսպանության մշակութային կցորդ՝ ՎԵՏՕ-ի գրասենյակ այցելության մասին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Իրանի դեսպանության մշակութային կցորդն այցելել էր ՎԵՏՕ-ի գրասենյակ` դիտելու «սորոսականների» պատը․ ինչպիսի՞ն է իշխանությունների վերաբերմունքը դրան, մանավանդ որ ԱԺ արտաքին հարցերի հանձնաժողովը եւ Հայաստան-Իրան բարեկամական խումբը չարձագանքեցին Իրանում տեղի ունեցող իրադարձություններին․ հարցրինք իմքայլական, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Տաթեւ Հայրապետյանին։ «ՎԵՏՕ-ի գրասենյակ կատարված այցի նկատմամբ որեւէ վերաբերմունք չկա, մենք այդ հարցը չենք քննարկել։ Այցը մեր ուշադրությունը որեւէ կերպ չի գրավել»:

Ինչո՞ւ։ «Մենք ունենք հստակ սկզբունքներ մեր արտաքաղաքական գործընկերների հետ, բաց ենք ու թափանցիկ բոլորի, այդ թվում ե՛ւ իրանցի, ե՛ւ ամերիկացի մեր գործընկերների հետ եւ որեւէ խաղերի ու կոնսպիրացիաների մեջ չենք մտնում»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Բայց դա մեսիջ չէ՞ ՀՀ իշխանություններին՝ առաջիկայում ճիշտ վերադասավորվելու համար։ «Բնականաբար` ոչ, ես որեւէ ակնարկ չեմ տեսնում նման ապոկալիպտիկ մեկնաբանությունների համար»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով