Նախկինների վրա դուռը փակել է պետք, այո՛, և դա նախ և առաջ պետք է լինեն Լևոն Տեր-Պետրոսյանական ՀՀՇ-ական կլանի նախկինները

Ինձ միշտ թվացել է, թե այն ցուրտ ու մութ տարիները Հայաստանի քաղաքացիները երբեք ու երբեք չեն մոռանա և որ փակելով ցուրտ ու մութ տարիների էջը, ընդմիշտ խաչ կքաշենք այդ օրերում պաշտոն զբաղեցրած ՀՀՇ-ականների և նրանց սատարող չինովնիկների ու օլիգարխների վրա:

Սակայն արի ու տես, որ «թավշյա» հեղափոխության շնորհիվ պաշտոն ստանձնածներից ոմանք հենց նույն այդ չինովնիկներն են կամ նրանց ռեինկորնացիաները՝ տղաները, զարմիկները, սանիկները…:
Այս անձինք նորացված հնագույնն են և վատերից ամենավատը, որոնք մեզ անասելի ցավ են պատճառել:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այս անձինք  այն անձինք են, որոնց գործելու համար 1 դրդապատճառը ատելությունն է, թույնը և վիրավորանքը, որն ամբարել են «հեռացված» եղած տարիների ընթացքում: Նրանց շարժիչ ուժը միայն վրեժն է, որը ժողովրդասեր ղեկավարին բնութագրող հատկություն չէ, այլ ծառայում է միայն սեփական անձի կրքերի հագեցմանը:
Նախկինների վրա դուռը փակել է պետք, այո,՜ և դա նախ և առաջ պետք է լինեն Լևոն Տեր-Պետրոսյանական ՀՀՇ-ական կլանի նախկինները, որոնց ստորությունը և ընչաքաղցությունն անհամամատելի է մյուսների հետ, որոնց պատճառած ցավը անհամեմատելի է մյուսների հետ և որոնց համեմատ մյուսները հուրի-փերիներ են:

Շատ սարսափելի բան է կատարվում, երբ մարդիկ մոռանում են իրենց անցյալը, դա էլի ու էլի նոր բարդություններ է ստեղծում երկրի համար և անգամ ազգեր է կործանում:

Ես ցավով եմ նշում, որ ստիպված եմ պարբերաբար տեղադրաել այս նկարները, որպեսզի մարդիկ հիշեն թե ինչ օրեր են քաշել և ինչ սարսափելի ծանր պայմաններում են ապրել 90-ական թվականներին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հայկ Կիսեբլյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով