Մեր օրերի Ստալինգրադի ճակատամարտի մեկնարկը տրված է, որը բեկումնային է լինելու

BREXIT, Արմեն Սարգսյան, 2018 թվականի գունավոր հեղափոխություն Հայաստանում, ՍԴ-ի դեմ գոծընթացներ։

Վերոնշյալ բոլոր թվարկումները միմյանց հետ կապ ունեն այնքանով, որքանով որ կառավարվում և ղեկավարվում են միևնույն կենտրոնից։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

BREXIT
Վերջին մի քանի տարիների ընթացքում, ԱՄՆ վասալ հանդիսացող Եվրամիությունը, ի դեմս իր որոշ անդամների, Ռուսաստանի օգնությամբ և ազդեցությամբ, գոնե հռետորաբանության մակարդակում սկսել էր որոշակի ինքնուրույնության նշույլներ ցույց տալ։
Այդ իսկ պատճառով ԱՄՆ-ը որոշեց պատժել ԵՄ-ին և իր անդամ երկրների կողմից ինքնիշխանության վերաբերյալ նշույլները կոտրել հենց սաղմի մեջ։
Այդ նպատակով իրագործվեց BREXIT-ը, որով ԱՄՆ-ը իր դաշնակից Մեծ Բրիտանիային դուրս բերեց խորտակվելիք ԵՄ-ի նավից, որպեսզի Բրիտանիային փոխանցի եվրոպական ուղղությամբ ԱՄՆ կողմից նշանակված «նայողի» դերը։

ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Ուշադիր նայեք «Նվագախմբի տղաները» ֆիլմի 20-րդ րոպեյից սկսվող հատվածը, որտեղ մեծ շուքով դիմավորում են 20-րդ դարի սկզբի Հայաստանի փաստացի կառավարիչ՝ բրիտանացի գնդապետ Նոքսին, որի սուտ խոստումներին հավատալով մենք հայրենազրկվեցինք։ Այն ինչ կա ֆիլմում պատմական իրողություն է, միայն այն տարբերությամբ, որ այն ժամանակ բրիտանական կայսրություն էր, հիմա՝ ամերիկյան։
Քանի որ ԱՄՆ-ը Մեծ Բրիտանիային է տվել եվրոպական ուղղությամբ «նայողի» դերը, ապա Հայաստանում, որպես գաղութատիրոջ ներկայացուցիչ, նշանակվել է Արմեն Սարգսյանը։
20-րդ դարի սկզբի պատմությունը կրկնվում է։

2018 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՒՆԱՎՈՐ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Իրականացվել է ՀՀ պետականությունը ոչնչացնելու, հայրենազրկելու (Արցախ և որպես հեռահար նպատակ հնարավոր է նաև Զանգեզուր), Հայաստանից ռուսական բազան դուրս բերելու և ՀԱՊԿ-ից դուրս գալու (մեր ժանիքները կտրելու) նպատակով։
Ով ինչ ուզում է ասել, բայց երբեք չմոռանաք, որ երբ որ Էրդողանն ու Ալիևը խոսում են, որ Երևանն ու Զանգեզուրն իրենցն է, ապա նրանց շուրթերով խոսում են ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան։ Թուրքերն այստեղ օգտվողի դերում են։
20-րդ դարի սկզբի պատմությունը կրկնվում է։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

ՍԴ ԴԵՄ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐ
Ո՞ր պետությունն է, որ կարող է թքած ունենալ միջազգային բոլոր օրենքների ու նորմերի վրա ու անել այն ինչ ուզում է։ Դա Միացյալ Նահանգներն են։
2007 թվականին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ աշխարհի համար գոյություն ունի ուժի, իշխանության և որոշումների կայացման մեկ կենտրոն և դա Վաշինգտոնն է։ 2007-ից մինչ օրս ոչինչ առայժմ չի փոխվել։ Մոտ է փոխվելուն, բայց դեռ չի փոխվել։
Հայաստանում ՍԴ-ի դեմ «բեսպրդել»-ը նույն տրամաբանության մեջ է։ Ինչպիսին տերերն են, այնպիսին էլ իրենց հայաստանյան ծառաներն են։
Եվրոպան թույլ փորձում է դիմադրել ԱՄՆ-ին ընդհանուր առմամբ և դրանով է պայմանավորված ՍԴ վերաբերյալ եվրոպացիների խիստ կեցվածքը մասնավորապես։ Բայց դե Եվրոպային ով է բանի տեղ դնողն, եթե կա ՍԴ-ն գրավելու սպիտակ տիրոջ՝ Վաշինգտոնի թույլտվությունը։

Բայց մեր հույսը Եվրոպան չի։ Մեր հույսը մեր պատմական հիշողությունն է, նախնիների կատարած սխրագործություններն են, հայրենիքի նկատմամբ սերն է և մեր Տեր Աստվածն է։
Պատերազմն ավարտված չի, հակառակորդը վախեցած է, իսկ իր քայլերը ցայտնոտային են։

Մեր օրերի Ստալինգրադի ճակատամարտի մեկնարկը տրված է, որը բեկումնային է լինելու։ Մեզ՝ հայերիս մնում է միայն ձևավորել մեր օրերի Թամանյանական դիվիզիաները, մասնակցել ազգային-ազատագրական ճակատամարտին (այս պահին տեղեկատվական և քարոզչական), ազատագրվել և օգտվել հաղթանակի դափնիներից։

Հայկ Այվազյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով