Երեկ վերջապես տեղաց առաջին լուրջ ձյունը, որին հաջորդեց ձնաբուքը, որը պրակտիկապես կաթվածահար էր արել մայրաքաղաքի երթեւեկությունը

Երեկ վերջապես տեղաց առաջին լուրջ ձյունը, որին հաջորդեց ձնաբուքը, որը պրակտիկապես կաթվածահար էր արել մայրաքաղաքի երթեւեկությունը: Մասնավորապես գիշերվա ժամը 1-3-ն ընկած ժամանակահատվածում լրագրողներս փորձում էինք քաղաքում գտնել ձյունը մաքրող գոնե մեկ տեխնիկա, բայց ապարդյուն: Անգամ քաղաքապետարանի մոտ որեւէ մաքրող տեխնիկայի նշույլ չկար: Իսկ փողոցները այն աստիճան էին անանցանելի, որ մեքենաների երթեւեկությունը գրեթե անկառավարելի էր դարձել:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Փաստորեն առաջին լուրջ ձյունը ցույց տվեց, որ ծաղրածու քաղաքապետը բնավ էլ ծիծաղելի չէր, հակառակը՝ տխուր է եւ անգույն: Բայց, հավանաբար իր անգործությունը նա կպատճառաբանի հետեւյալ կերպ. դե՛ տեխնիկա չենք հանել, որ համ վառելիք խնայենք, համ էլ աղ: Իսկ խնայված գումարները, հետագայում, ամենայն հավանականությամբ, կուղղվեն քաղաքապետի եւ իր մտերմիների պարգեւավճարներին:

Սեփ. լրատվություն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով