Հովհաննեսն ընդամենը գործադիր ֆեյքապետն է, գլխավոր ֆեյքապետը Նիկոլ Փաշինյանն է․ Բաբկեն Հարությունյան

Հովհաննես Մովսիսյանն ընդամենը գործադիր ֆեյքապետն է, գլխավոր ֆեյքապետը երկրի ղեկավար Նիկոլ Փաշինյանն է՝ ըստ Yerkir.am-ի ասաց «Հանրային վերահսկողության կենտրոն» ՀԿ նախագահ Բաբկեն Հարությունյանը մամուլի ասուլիսում՝ նկատի ունենալով ՀՀ վարչապետի աշխատակազմի մաս կազմող՝ «Հանրային կապերի և տեղեկատվական կենտրոն» ՊՈԱԿ-ի գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանին։

«Այո՛, հենց Նիկոլ Փաշինյանի կողմից են այս հայհոյանքի, ատելության քարոզը, գրոհները թելադրվում, չնայած, որ մարդը գիշեր-ցերեկ խոսում է սիրուց և հանդուժողականությունից»,-ասաց նա։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Բաբկեն Հարությունյանը դատական հայց է ներկայացրել «Հանրային կապերի և տեղեկատվական կենտրոն» ՊՈԱԿ-ի, ԱԺ-ի և Երևանի քաղաքապետարանի դեմ և պնդում է որ պետական այս կառույցները թափանցիկ չեն գործում։

«Մենք  ունենք լուրջ պրոբլեմ, ակնհայտ հետընթաց․ «ոչ բարով» նախկին պետական համակարգի ժամանակ էլ, երբ դիմում էինք հարցումների պատասխան ստանալու, ստանում էինք։ Այս իշխանությունը փոխանակ ավելի պատասխանատու մոտենա այս խնդրին, քանի որ ասում են՝ Ժողովրդի իշխանություն, հիմա այս մարդիկ եկել են իշխանության, մոռացել են, որ հաշվետու են ժողովրդին։ Մենք չենք ստանում պատասխաններ կամ ստանում ենք ուշացումով, վերջերս ԱԺ-ն ռեկորդ խփեց՝ իմ դեկտեմբերի 5-6-ի հարցմանը պատասխանեցին ընդամենը օրեր առաջ, մինչդեռ 5-օրյա ժամկետում պարտավոր էին»,-ասաց նա։

Բաբկեն Հարությունյանը հարցումներ է ուղարկել «Հանրային կապերի և տեղեկատվության» ՊՈԱԿ-ին, որ տեղեկատվություն տրամադրվի՝ ովքե՞ր են աշխատում այդ ՊՈԱԿ-ում, որը պետական բյուջեից է սնվում, ո՞ւմ է տրվել պարգևավճար, ո՞ւմ տեղեկանք՝ այլ մարմինններ ներկայացնելու։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Բոլորիս քաջ հայտնի այդ ֆեյքերի ֆաբրիկային հարցում ենք ուղարկել։ Չստացանք պատասխան։ Ես ստիպված էի դիմելու գործադիր ֆեյքապետին՝ Հովհաննես Մովսիսյանին, որ չպատասխանելու դեպքում անպայման կլինի իրավական գործընթաց։ Դրանից հետո 7 հարցից 2-ին պատասխանեցին․ մեկը՝ որ տարածքներում է ՊՈԱԿ-ը գործունեություն իրականացնում, մեկն էլ՝ իրենց կայքի լինքն էին ուղարկել, որ հաստիքացուցակը տեսեք, բայց այնտեղ չկա գրված։ Այսինքն՝ այս մարիդիկ թաքցնում են՝ ովքեր են աշխատում այս ՊՈԱԿ-ում, ես էլ ունեմ հիմնավոր կասկածներ, որ ֆեյսբուքում այս ատելության քարոզը, այս հայհոյանքները, որ ամենալկտի ձևով է իրականացվում՝ մեզանով չեն բավարարվում, անցել են մեր ընտանիքներին հայհոյելուն»,-պարզաբանեց Բաբկեն Հարությունյանը։

Նա համոզմունք հայտնեց, որ Հովհաննես Մովսիսյանը հաջորդ իշխանության ժամանակ պետք է կրի պատասխանատվություն․ «Ինքը պետք է նստի, քանի որ ինչ տեղի է ունենում իր մասնակցությամբ, անհետևանք մնալ չի կարող»,-ասաց Բաբկեն Հարությունյանը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով