Արտակարգ դեպք Կոտայքի մարզում. ահազանգ է ստացվել, որ ոստիկանության Կոտայքի բաժնում ռումբ է դրված, ոստիկանության անձնակազմը տարհանվել է

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը12:40-ի սահմաններում Արտակար իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 9-11 և ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքում ոստիկանության Աբովյանի բաժնի շենքում ռումբ է տեղադրված։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին ոստիկանության Աբովյանի բաժնի ողջ անձնակազմը տարհանվել է, և տեղում աշխատում են փրկարարներն ու սակրավորները։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանությունն ու Ազգային անվտանգության ծառայությունը պարզել են զանգահարողի ինքնությունը, ում տվյալները նախաքննության շահերից ելնելով՝ չենք հրապարակում։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված շենքում են գտնվում նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժինն ու Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Փաստի առթիվ ոստիկանության Աբովյանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

Մանրամասն` shamshyan.com-ում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով