«Զգոն եղեք, Հայաստանի համար Արցախից ավելի կարևոր հարց չկա, չի եղել և չի լինելու…»

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քաղաքական տրագիկոմեդիան և իրավական աբսուրդի թատրոնը… Եթե այն, ինչ տեղի ունեցավ երեկ ՀՀ Ազգային ժողովում, տեղի ունենար մեր արևելյան կամ արևմտյան հարևան պետություններից մեկում, կարելի էր լիաթոք ծիծաղել և լուծված համարել մեր արտաքին անվտանգության խնդիրը։

88 «ժողովրդի սրտի» երեսփոխաններ, դեմքի լուրջ արտահայտությամբ և միտինգային պաթոսով հիմնավորում էին Սահմանադրության ավարտված և ուժը կորցրած հոդվածում փոփոխություն կատարելու «ժողովրդի» մանկական երազանքի իրականացման աննախադեպ անհրաժեշտության մասին, իսկ պետության ղեկավարը քրեական ենթամաշկույթ էր սփռում։

Էմոցիաներից զերծ և սթափ ուղեղով խնդիրը դիտարկելու պարագայում կոգնիտիվ դիսոնանսն անխուսափելի է, քանի որ բանականությունն անզոր է ընդունել այդ ֆարսը, երեսպաշտությունն ու կեղծիքը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Կուլմինացիան, իհարկե, գոյություն չունեցող նորմը փոխելու հարցով համապետական հանրաքվե անցկացնելու որոշումն էր, որի արդյունքում առնվազն 2 ամիս մեր քաղաքական և հասարակական ամբողջ դաշտը գտնվելու է ծայրահեղ լարվածության մեջ՝ ատելության և թշնամանքի աննախադեպ տարափի ու արդեն զզվել դարձած ձայնային ելևեջների ճնշման ներքո։

Սակայն այստեղ կա մի շատ ավելի կարևոր հարց. ի՞նչ է տեղի ունենալու Հայաստանի կյանքում այս երկու ամսվա ընթացքում, որ հասարակությունը, զբաղված լինելով կեղծ օրակարգով, չպետք է նկատի, և այս հանրաքվեի աղմուկը ի՞նչ ավելի լուրջ և կարևոր աղմուկ պետք է խլացնի։

Զգոն եղեք, Հայաստանի համար Արցախից ավելի կարևոր հարց չկա, չի եղել և չի լինելու…»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով